Նոր սերնդի բանկոմատներ՝ արտարժույթի փոխանակման հնարավորությամբ
22.09.2022
Արտարժույթի փոխանակման հնարավորություն՝ առանց Բանկ այցելելու, 24/7 ռեժիմով: Մեկնարկել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր սերնդի բանկոմատների վրա արտարժույթի փոխանակման հնարավորությունը ակտիվացնելու գործընթացը: Այս պահին, արդեն իսկ 18 նման բանկոմատ թույլ են տալիս Բանկի հաճախորդներին խնայել ժամանակը, կատարել արտարժութային գործառնություններ մրցունակ փոխարժեքով, սպասարկվել ավելի արագ և հարմարավետ: Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի է, ինչ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սկսել է գործարկել նոր սերնդի բանկոմատներ, որոնք ունեն մի շարք առավելություններ՝ կանխիկ գումարի մուտքագրում, քարտերի անհպում ընթերցում, քարտը բանկոմատում մոռանալու կամ բանկոմատի կողմից առգրավելու նվազագույն ռիսկեր և այլն: Ավելի քան 140 բանկոմատ ունեցող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է արդիականացնել և զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները: Բանկոմատների հասցեներին ծանոթացեք այստեղ
Թարմացված է` 23.06.2023 17:34