«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնում է «Նոր Արեշ» մասնաճյուղի գործունեությունը
21.08.2023
Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 25-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնելու է ՀՀ, ք. Երևան, Արցախի փ., թիվ 17/9 հասցեում գործող «Նոր Արեշ» մասնաճյուղի գործունեությունը: «Նոր Արեշ» մասնաճյուղի հաճախորդները կարող են շարունակել սպասարկվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Էրեբունի» մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Տիտոգրադյան փ. 1/4), ինչպես նաև Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում: Միաժամանակ հայտնում ենք, որ գրեթե բոլոր բանկային գործարքները հնարավոր է կատարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հեռավար սպասարկման այլընտրանքային ուղիներով՝ • ABB Mobile հավելվածով, • վճարային տերմինալներով, • տեսազանգի ծառայության միջոցով՝ Skype համակարգում տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 592020, WhatsApp/Viber +37494 114488
Թարմացված է` 21.08.2023 12:06