«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնում է «Քաջարան» մասնաճյուղի գործունեությունը
10.08.2023
Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 16-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնելու է ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների 15 հասցեում գործող «Քաջարան» մասնաճյուղի գործունեությունը: «Քաջարան» մասնաճյուղի հաճախորդները կարող են շարունակել սպասարկվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Կապան» մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Մ. Ստեփանյան փ., 3/12), ինչպես նաև Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում: Միաժամանակ հայտնում ենք, որ գրեթե բոլոր բանկային գործարքները հնարավոր է կատարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հեռավար սպասարկման այլընտրանքային ուղիներով՝
- ABB Mobile հավելվածով,
- վճարային տերմինալներով,
- տեսազանգի ծառայության միջոցով՝ Skype համակարգում տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը:
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Թարմացված է` 10.08.2023 12:10