«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնում է «Թալին» մասնաճյուղի գործունեությունը
30.06.2023
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հուլիսի 6-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնելու է ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի փ., թիվ 1 շ. հասցեում գործող «Թալին» մասնաճյուղի գործունեությունը: «Թալին» մասնաճյուղի հաճախորդները կարող են շարունակել սպասարկվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ մոտակա «Աշտարակ» մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյանի փ., թիվ 16), ինչպես նաև Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում: Միաժամանակ հայտնում ենք, որ գրեթե բոլոր բանկային գործարքները հնարավոր է կատարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հեռավար սպասարկման այլընտրանքային ուղիներով՝ ABB Mobile հավելվածով, վճարային տերմինալներով, տեսազանգի ծառայության միջոցով՝ Skype համակարգում տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 592020, WhatsApp/Viber +37494 114488
Թարմացված է` 09.08.2023 12:20