Սպառողական վարկեր
Վարկ՝ նպատակներդ իրականացնելու համար

Անգրավ վարկ
Քեզ ինչքա՞ն փող է պետք ճանապարհորդության մեկնելու, երկար սպասված վերանորոգումը սկսելու, երազանքիդ համալսարանում սովորելու կամ պարզապես կարևոր գնում կատարելու համար։ Ամիօ բանկը կտրամադրի այն՝ շահավետ պայմաններով։
Տոկոս
սկսած 13.9%-ից
Գումար
մինչև 15 մլն դրամ
Ժամկետ
6-60 ամիս
Տրամադրում
1 օրում
Առավելություններ
Վարկի գումար՝ եկամտի մինչև 15-ապատիկի չափով
Առանց աշխատանքի տեղեկանքի
Վարկի արագ տրամադրում՝ մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում
Վարկի տեսակ - Առանց գույքային ապահովության Ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկ
Վարկի ձևակերպման վայր - Բանկի մասնաճյուղեր/Նալբանդյան սպասարկման կենտրոն
Վարկառուի թիրախային խումբ - Ֆիզիկական անձինք, ովքեր ունեն կանոնավոր առաջնային և/կամ երկրորդային եկամուտներ, ըստ Հավելված 1-ի
Վարկառուի սեգմենտի բաժանում¹
- Բանկի հաշիվներով 1 ամիս և ավելի եկամուտ ստացող
- Բանկի հաշիվներով եկամուտ չստացող
¹Մեկից ավել կազմակերպություններում աշխատելու դեպքում, երբ հաճախորդը ստանում է աշխատավարձ Բանկի հաշիվներով կազմակերպություններից գոնե մեկով՝ վարկավորումը իրականացվում է Բանկի հաշիվներով եկամուտ ստացող սեգմենտների պայմաններով
Վարկի արժույթ - ՀՀ դրամ
Վարկային սահմանաչափ - 100,000 - 15,000,000²
²«ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ-ում մեկ վարկառուի ունեցած առանց գրավային ապահովության վարկերի առավելագույն սահմանաչափը չպետք է գերազանգի 15 մլն. ՀՀ դրամ:
Տարեկան անվանական տոկոսադրույք
- 13.9% - 20.5% (Բանկի հաշիվներով 1 ամիս և ավել եկամուտ ստացող)
- 18.5% - 21.0% (Բանկի հաշիվներով եկամուտ չստացող)
Տարեկան փաստացի տոկոսադրույք
- 14.82% - 22.81% (Բանկի հաշիվներով 1 ամիս և ավել եկամուտ ստացող)
- 20.16%-23.42% (Բանկի հաշիվներով եկամուտ չստացող)
Տարեկան անվանական տոկոսադրույքի և վարկի սահմանաչափի հաշվարկման կարգ - Տարեկան անվանական տոկոսադրույքը և վարկի առաջարկվող սահմանաչափը սահմանվում են՝ հաշվի առնելով վարկառուի եկամուտների չափն ու աղբյուրը, ինչպես նաև Բանկի կողմից իրականացվող վարկունակության գնահատման արդյունքները:
Տոկոսադրույքի տեսակ - Հաստատուն
ժամկետ - 6 - 60 ամիս
Ապահովվածություն - Եկամտի ստացման իրավունքի և/կամ բանկային/քարտային հաշվից բխող դրամական պահանջի իրավունքի գրավ
Վարկ գրավ հարաբերակցություն - 100%
Վարկի տրամադրման եղանակ - Անկանխիկ՝ վարկառուի՝ Բանկում գործող հաշվին
Մարման եղանակ - Անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա վճարում)
Տոկոսագումարների հաշվարկման կարգ - Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով
Վարկային հայտի ուսումնասիրության վճար - Սահմանված չէ
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար - Սահմանված չէ
Վարկի սպասարկման ամսական միջնորդավճար - Սահմանված չէ
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ - Մինչև 1 աշխատանքային օր
Վարկառուին վարկային հայտի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկացում - Վարկային հայտի որոշման վերաբերյալ Բանկի կողմից որոշման կայացման օրը վարկառուին ուղարկվում է ծանուցում՝ կարճ հաղորդագրության միջոցով
**Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ ** - Վարկի տրամադրման դրական որոշման կայացման օրվանից 10 աշխատանքային օր
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ - Վարկային պայմանագիրը ստորագրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում կիրառվող տույժեր և բացասական հետևանքներ - Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում Բանկն իրավունք ունի`
Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակել կիրառել պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
- Կիրառել տույժ՝ ժամկետանց տոկոսագումարի և ժամկետանց վարկի նկատմամբ՝ 0.13%-ի չափով՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար:
- Ժամկետանց պարտավորությունների կատարման դեպքում մարումները իրականացնել հետևյալ հերթականությամբ՝
- Տույժ/տուգանքներ
- Տոկոսագումարներ
- Մայր գումար
Ուշադրություն
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում Բանկը 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները ուղարկում է Վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է վարկառուի վարկային պատմությունը:
Վարկառուն իրավունք ունի Վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ իր վարկային պատմությունը:
Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել վարկառուին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վաղաժամկետ մարում - Վարկը կարող է ցանկացած ժամանակ վաղաժամկետ մարվել, որի դեպքում տույժեր և այլ վճարներ չեն գանձվում:
**Վաղաժամկետ մարում** - Վարկը ցանկացած ժամանակ կարող է վաղաժամկետ մարվել, որի դեպքում տույժեր և այլ վճարներ չեն գանձվում
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում`
- ենթակա են նվազեցման վարկի օգտագործված մասի նկատմամբ հաշվարկվող տոկոսների, միջնորդավճարների և սպասարկման վճարների ծախսը,
- ենթակա չեն նվազեցման սույն պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված տուժանքները, վարկի մարման և/կամ տոկոսների վճարման նպատակով կատարված փոխանցումների, ինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար վճարված գումարները, նոտարական վավերացման, պետական գրանցման (նշված ծառայությունների առկայության դեպքում) դիմաց կատարված վճարները, հավելյալ՝ սույն Վարկի հետ կապ չունեցող՝ վարկառուի ցանկությամբ ընտրված ապահովագրական ծառայությունների դիմաց կատարված ապահովագրավճարները,
- Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարներ:
Այլ պայմաններ - Վարկառուի կողմից 3 ամիս անընդմեջ Բանկի հաշիվներով եկամուտ չստանալու դեպքում, Բանկը վարկառուին 7 աշխատանքային օր առաջ գրավոր ծանուցելով կարող է տոկոսադրույքը վերանայել(բարձրացնել) և սահմանել Բանկի հաշիվներով եկամուտ չստացող սեգմենտի համար կիրառվող տոկոսադրույքը:
Բանկային հաշիվների բացում/սպասարկում - Համաձայն բանկում գործող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների սպասարկման սակագների
Վարկային միջոցների կանխիկացում - Համաձայն բանկում գործող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների սպասարկման սակագների
Քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները - Համաձայն բանկում գործող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների սպասարկման սակագների
Վարկի պայմանների վերանայում - Վարկի մնացորդի 0.2%, նվազագույնը՝ 5000 ՀՀ դրամ
Վարկառուի կարգավիճակ - ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնք ունեն մշտական գրանցման և/կամ փաստացի բնակության հասցե³
³Ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար անձը հաստատող փաստաթղթում փաստացի բնակության մասին նշումի բացակայության դեպքում անհրաժեշտ է հաշվառման կամ փաստացի բնակության հասցեի նշումով ոչ պակաս, քան 183 օր վաղեմության ժամկետով կացության քարտի կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանքի առկայություն: Վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրի առկայությունը, որի գործողության ժամկետը գերազանցում է պահանջվող վարկի վերջնաժամկետը, ընդ որում աշխատանքի վերջին վայրում անդադար ստաժը պետք է լինի առնվազն 4 ամիս: Ուժային կառույցների աշխատակիցների համար փաստացի բնակության պահանջին բավարարող փաստաթուղթ է հանդիսանում հետևյալ փաստաթղթերից մեկը. 1)ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանքը բնակության ժամանակահատվածի նշումով, կամ
2)եկամուտների մասին տեղեկանքը` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ
3)զինվորական գրքույկը զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:
Վերջինների բացակայության դեպքում ուժային կառույցների աշխատակիցների համար հիմք է հանդիսանում վերջին տարում ոչ պակաս, քան 183 օր ՀՀ տարածքում գտնվելու փաստը (հաստատման համար կցվում են վիզաների նշումների առկայությամբ անձնագրի համապատասխան էջերի սքան-պատճենները)
Վարկառուի տարիք - Վարկային հայտի ներկայացման պահին վարկառուի տարիքը պետք է լինի 21-65 տարեկան, իսկ վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 68 տարեկանը։
Աշխատանքային ստաժ - Աշխատավարձային եկամուտ ունեցող Վարկառուի դեպքում անհրաժեշտ է, որպեսզի Վարկառուն ունենա առնվազն 3 /երեք/ ամիս աշխատանքային փորձ տվյալ կազմակերպությունում
Վարկային հայտի հաստատման դրական գործոններ
- Դրական վարկային պատմություն
- Կանոնավոր, գրանցված եկամուտ
- Վարկարժունության դրական գնահատական
- Բանկի կողմից սահմանված այլ պահանջներ
Վարկային հայտի մերժման գործոններ
- Վարկառուի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը
- Վարկառուի՝ վարկատեսակի պայմաններին անհամապատասխանություն
- Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ վարկառուն
վարկունակ չէ - Բացասական վարկային պատմություն
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել վարկառուի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում վարկառուի կողմից ներկայացված տեղեկությունը կամ վարկի վերադարձելիությունը
- Բանկի ներքին իրավական ակտերով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքեր
Գրավի առարկայի բռնագանձում - Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածել կամ իրացնել այն։ Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում իրացումից ստացված գումարի հաշվին գրավով ապահովված պահանջն ամբողջությամբ չբավարարվելու դեպքում տարբերությունը բռնագանձվում է վարկառուի այլ գույքից:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ՉԿԱՏԱՐԵՔ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Այլ պայմաններ - Եթե վարկառուն ցանկանում է վարկ ստանալ ընդհանուր երկու և ավել կազմակերպություններից ստացված աշխատավարձային վճարումների մասով, և կազմակերպությունների հետ կնքված համագործակցության պայմանագրերի շրջանակներում վարկավորման պայմանները տարբերվում են, սակայն չկա համագործակցության պայմանագիր, ապա վարկի տոկոսադրույքը սահմանվում է առավելագույն տոկոսադրույքով, իսկ մնացած պայմանները համաձայն տվյալ տոկոսադրույքի համար սահմանված պայմանների:
Պայմանավորված վարկի գումարով, ժամկետով, մարումների հաճախականությամբ և այլ օժանդակ ծառայությունների արժեքի փոփոխություններով՝ վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է տարբեր լինել վերոնշյալ օրինակից:
- Բանկը սպառողական վարկի տրամադրման հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո, նախքան սպառողական վարկի տրամադրման պայմանագրի կնքումը Վարկառուին տրամադրում է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայնՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի պահանջների:
- ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
- Վարկառուն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում վարկառուն պարտավոր է վարկի գումարը օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող։
- Վարկառուն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու(մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թենմանիրավունքվարկայինպայմանագրով նախատեսված է, թե ոչ:
- Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է վարկառուից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցմանընթացքում լրացուցիչ հարցեր տալվարկառուին (նման պահանջի առկայության դեպքում),
- Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը վարկառուի՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում,
- ՀՀ հարկային օրենսգրքի և «ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման միասնական հաշվետվողական ստանդարտ»-ի (CRS) պահանջների համաձայն՝ Բանկը կարող է ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշիվների և հարկային ռեզիդենտության վերաբերյալ որոշակի տեղեկատվություն հավաքագրել և փոխանցել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին։ Պահանջվող տեղեկատվությունը Բանկին չտրամադրելու դեպքում՝ Բանկը ՀՀ Հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան ստիպված կլինի հրաժարվել (դադարեցնել) վարկառուի ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց, բացառությամբ վարկառուի անունով այլ ֆինանսական հաստատությունում բացված հաշվին վարկառուին պատկանող դրամական միջոցները փոխանցելու կամ դրամական միջոցներն առձեռն վարկառուին տրամադրելու գործարքներից:
- «Ձեր ֆինանսական տեղեկատուն» www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Վարկառուի համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
- AMIO Mobile բանկինգի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ:
Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:


