Սպառողական վարկեր
Վարկ՝ նպատակներդ իրականացնելու համար

Օնլայն վարկ
AMIO Mobile հավելվածի միջոցով կարող եք ստանալ օնլայն վարկ՝ առանց բանկ այցելելու։ Արագ հայտ, տեղում որոշում և վարկի տրամադրում ընդամենը 1 րոպեի ընթացքում՝ պարզ ու հարմար գործընթացով։
Տոկոս
սկսած 16%-ից
Գումար
մինչև 15 մլն դրամ
Ժամկետ
12-60 ամիս
Տրամադրում
1 րոպեում
Առավելություններ
Վարկի գումար՝ մինչև 15 մլն դրամ
Վարկի արագ տրամադրում՝ մինչև 1 րոպեում
Անմիջապես AMIO Mobile-ով
Վարկի տեսակ - Բանկի առցանց հարթակների միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկ
Վարկի ձևակերպման վայր - Բանկի մոբայլ հավելված
Արժույթ - ՀՀ դրամ
Վարկային սահմանաչափ - 100,000 - 15,000,000¹
¹«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում մեկ վարկառուի ունեցած առանց գրավային ապահովության վարկերի առավելագույն սահմանաչափը չպետք է գերազանցի 15 մլն ՀՀ դրամը:
Տարեկան անվանական տոկոսադրույք - 16% - 21%
Տարեկան փաստացի տոկոսադրույք - 17.23% - 23.25%
Տարեկան անվանական տոկոսադրույքի և վարկի սահմանաչափի հաշվարկման կարգ - Տարեկան անվանական տոկոսադրույքը և վարկի առաջարկվող սահմանաչափը սահմանվում են՝ հաշվի առնելով վարկառուի եկամուտների չափն ու աղբյուրը, ինչպես նաև Բանկի կողմից իրականացվող վարկունակության գնահատման արդյունքները:
Տոկոսադրույքի տեսակ - Հաստատուն
ժամկետ - 12 - 60 ամիս
Ապահովվածություն - Բանկային/քարտային հաշվից բխող դրամական միջոցների պահանջի իրավունքի գրավ
Վարկ գրավ հարաբերակցություն - 100%
Վարկի տրամադրման եղանակ - Անկանխիկ՝ վարկառուի՝ Բանկում գործող հաշվին
Մարման եղանակ - Անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա վճարում)
Տոկոսագումարների հաշվարկման կարգ - Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով
Վարկային հայտի ուսումնասիրության վճար - Սահմանված չէ
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար - Սահմանված չէ
Վարկի սպասարկման ամսական միջնորդավճար - Սահմանված չէ
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ - Վարկային պայմանագրերի հաստատումից հետո 1 րոպեի ընթացքում*
*Բանկում տեխնիկական խնդիրների առկայության դեպքում վարկի տրամադրման ժամկետը կարող է երկարաձգվել, ինչպես նաև վարկի տրամադրում կարող է չիրականացվել վարկառուի մոտ որևէ պարտավորության առկայության դեպքում` գերածախս, ժամկետանց պարտավորություններ, ՀԿԱԾ արգելանք և այլն:
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում կիրառվող տույժեր և բացասական հետևանքներ - Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում Բանկն իրավունք ունի`
Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակել կիրառել պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
- Կիրառել տույժ՝ ժամկետանց տոկոսագումարի և ժամկետանց վարկի նկատմամբ՝ 0.13%-ի չափով՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար:
- Ժամկետանց պարտավորությունների կատարման դեպքում մարումները իրականացնել հետևյալ հերթականությամբ՝
- Տույժ/տուգանքներ
- Տոկոսագումարներ
- Մայր գումար
Ուշադրություն
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում Բանկը 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները ուղարկում է Վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է վարկառուի վարկային պատմությունը:
Վարկառուն իրավունք ունի Վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ իր վարկային պատմությունը:
Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել վարկառուին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վաղաժամկետ մարում - Վարկը կարող է ցանկացած ժամանակ վաղաժամկետ մարվել, որի դեպքում տույժեր և այլ վճարներ չեն գանձվում:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում`
- ենթակա են նվազեցման վարկի օգտագործված մասի նկատմամբ հաշվարկվող տոկոսների, միջնորդավճարների և սպասարկման վճարների ծախսը,
- ենթակա չեն նվազեցման սույն պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված տուժանքները, վարկի մարման և/կամ տոկոսների վճարման նպատակով կատարված փոխանցումների, ինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար վճարված գումարները, նոտարական վավերացման, պետական գրանցման (նշված ծառայությունների առկայության դեպքում) դիմաց կատարված վճարները, հավելյալ՝ սույն Վարկի հետ կապ չունեցող՝ վարկառուի ցանկությամբ ընտրված ապահովագրական ծառայությունների դիմաց կատարված ապահովագրավճարները,
- Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարներ:
Բանկային հաշիվների բացում/սպասարկում - Եթե վարկառուն Բանկում չունի գործող բանկային հաշիվ, ապա վարկի տրամադրման շրջանակում նրա համար բացվում է բանկային հաշիվ, որի սպասարկումն անվճար է վարկի գործողության ընթացքում։ Հաշվի օգտագործման և սպասարկման այլ պայմանները՝ համաձայն բանկում գործող «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների սպասարկման սակագների
Վարկային միջոցների կանխիկացում - Համաձայն բանկում գործող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների սպասարկման սակագների
Բանկային հաշիվների բացման/վարման քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները - Համաձայն բանկում գործող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների սպասարկման սակագների
Վարկառուի կարգավիճակ - ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնք ունեն մշտական գրանցման և/կամ փաստացի բնակության հասցե
Վարկառուի տարիք - Վարկային հայտը ներկայացնելու պահին վարկառուի տարիքը պետք է լինի՝ 21-65 տարեկան, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի 68 տարեկանը
Վարկային հայտի հաստատման դրական գործոններ
- Դրական վարկային պատմություն
- Կանոնավոր, գրանցված եկամուտ
- Վարկարժունության դրական գնահատական
- Բանկի կողմից սահմանված այլ պահանջներ
Վարկային հայտի մերժման գործոններ
- Վարկառուի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը
- Վարկառուի՝ վարկատեսակի պայմաններին անհամապատասխանություն
- Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ վարկառուն
վարկունակ չէ - Բացասական վարկային պատմություն
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել վարկառուի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում վարկառուի կողմից ներկայացված տեղեկությունը կամ վարկի վերադարձելիությունը
- Բանկի ներքին իրավական ակտերով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքեր
Վարկային հայտի դիտարկման համար անհրաժեշտ փաստաթղթեր - Սահմանված չէ³
³Բանկը, ըստ անհրաժեշտության, վարկառուից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն` վարկի դիտարկման համար:
Գրավի առարկայի բռնագանձում - Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածել կամ իրացնել այն։ Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում իրացումից ստացված գումարի հաշվին գրավով ապահովված պահանջն ամբողջությամբ չբավարարվելու դեպքում տարբերությունը բռնագանձվում է վարկառուի այլ գույքից:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ՉԿԱՏԱՐԵՔ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:


