Բանկային հաշիվների բացում և սպասարկում
Ամիօ բանկում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են անվճար բացել դրամային և արտարժութային հաշիվներ:
Առավելություններ
Չի գանձվում
Հաշվի սպասարկման վճար։
Հաշվետեր՝ ՀՀ ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր: Հաշվի արժույթ¹՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ Ռուբլի, Շվեյց. Ֆրանկ, Մեծ Բրիտանական ֆունտ, Կանադական դոլար, Չինական Յուան և Վրացական Լարի: Հաշվի ժամկետ` անժամկետ: Հաշվի բացում, սպասարկում և փակում.
Հաճախորդի հաշիվների նվազագույն մնացորդ`²
- Ռեզիդենտ իրավաբանական անձ - 15 000 ՀՀ դրամ(կամ դրան համարժեք արտարժույթ)
- Ռեզիդենտ անհատ ձեռնարկատերեր - 5 000 ՀՀ դրամ(կամ դրան համարժեք արտարժույթ)
- Ոչ ռեզիդենտ - 100,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ(բոլոր հաշիվների համար)
Մեկ տարվա ընթացքում գործառնություն չիրականացրած հաշվի պահպանում և սպասարկում³
- Անհատ ձեռնարկատերերի համար - հաշվի մնացորդի չափով` առավելագույնը 1 500 ՀՀ դրամ
- Իրավաբանական անձանց համար - հաշվի մնացորդի չափով` առավելագույնը 5 000 ՀՀ դրամ
Հաշվի օրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույքի չափը (Կուտակված տոկոսագումարները վճարվում են ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա վերջին օրը)
- ՀՀ դրամով հաշիվների համար (բացառությամբ POS տերմինալների սպասարկման նպատակով բացված հաշիվների) - 0%
- ՀՀ դրամով` POS տերմինալների սպասարկման նպատակով բացված հաշիվների համար - 0%
- Արտարժույթով հաշիվների համար (ներառյալ POS տերմինալների սպասարկման նպատակով բացված հաշիվների) - 0%
- Վճարահաշվարկային կազմակերպությունների համար բացվող վճարային հատուկ հաշիվների համար - 0%
- Հաշվի փակում - 0%
- Հաշվով հնարավոր գործառնություններ՝ հաշվարկային և դրամարկղային սպասարկում, որը ներառում է Հաշվետիրոջ բացած Հաշվին դրամական միջոցների մուտքագրումը, Հաշվից փոխանցումներ կատարելու, կանխիկացնելու և Հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ Հաշվետիրոջ կարգադրությունների կատարումը՝ համաձայն «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ բանկային և առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և սպասարկման հիմնական (ընդհանուր) կանոններ –ի պայմանների:
- Բանկը Հաշվետիրոջ կարգադրությամբ` հաշվից դրամական միջոցները ելքագրում կամ փոխանցում է ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ աշխատանքային օրը, եթե այլ ժամկետ նախատեսված չէ ««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի բանկային և առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և սպասարկման հիմնական (ընդհանուր) կանոններին միանալու մասին» Դիմում-պայմանագրով և «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ բանկային և առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և սպասարկման հիմնական (ընդհանուր) կանոններ կամ վճարման հանձնարարականով, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կարգով սահմանված դեպքերի:
- Բանկը պարտավոր է Հաշվետիրոջ հաշվին մուտք եղած միջոցները մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ աշխատանքային օրը, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ Դիմում-պայմանագրով և Ընդհանուր կանոններով կամ վճարման հանձնարարականով, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կարգով սահմանված դեպքերի:
- Ընդ որում, վճարման հանձնարարականով հաշվից գումարի ելքագրման կամ փոխանցման կամ մուտքագրման ավելի կարճ ժամկետ սահմանվում է Բանկի հայեցողությամբ:
- Ներբանկային փոխացումները հաշվեգրվում են Հաշվին միևնույն բանկային օրը, բացառությամբ տեխնիկական խնդիրների առկայության կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի։
¹Կանադական դոլար, Չինական Յուան և Վրացական Լարի արժույթներով բացված հաշվով կատարվում են միայն անկանխիկ գործարքներ:
²Սույն սակագինը չի կիրառվում թղթակցային, արժեթղթերի սպասարկման դեպո, վարկային, քարտային և ավանդային հաշիվների սպասարկման համար բացված ընթացիկ հաշիվների նկատմամբ:
³Սակագինը կիրառվում է, եթե Հաշվետիրոջ անունով Բանկում բացված բոլոր հաշիվներով մեկ տարվա ընթացքում որևէ գործառնություն չի իրականացվել և եթե Հաշվի/ներից որևիցե մեկի վրա առկա է դրական մնացորդ: Հաշվետիրոջ անունով մեկից ավելի հաշիվների առկայության դեպքում սակագինը գանձվում է յուրաքանչյուր հաշվի համար առանձին-առանձին, իսկ որևիցե հաշվին մնացորդի բացակայության դեպքում, տվյալ հաշվի պահպանման համար սակագինը գանձվում է Հաշվետիրոջ՝ բանկում բացված այլ հաշիվներից: Սույն կետը չի վերաբերվում ՀՀ ՔՕ սահմանված 50.1 գլխով նախատեսված հատուկ հաշիվներին:
Թարմացված է` 15.10.2026 12:45