Առարկայազուրկ մետաղական հաշիվներ
“ԱՄԻՕ ԲԱՆԿ” ՓԲԸ – ն այսուհետ առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել արտարժութային ռիսկերը: “ԱՄԻՕ ԲԱՆԿ” ՓԲԸ մետաղական հաշիվը նախատեսված է անկանխիկ 999.9 հարգի ոսկու հաշվառման և դրանով գործարքներ կատարելու համար: Առարկայազուրկ մետաղական հաշիվը թանկարժեք մետաղները ներդրումային դաշտում օգտագործելու նոր և ժամանակակից մեթոդ է: Թանկարժեք մետաղները չեն կորցնում իրենց արժեքը անկախ քաղաքական և տնտեսական իրավիճակից:
- Առարկայազուրկ մետաղական հաշվի (այսուհետ՝ Հաշիվ կամ Մետաղական հաշիվ) ընդհանուր պայմանները.
- Հաշվետեր` ՀՀ ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր:
- Հաշվի արժույթ` 999.9 հարգի ոսկի
- Հաշվի ժամկետ` անժամկետ:
- Հաշվի բացում, սպասարկում և փակում․
¹
Սակագինը կիրառվում է, եթե Հաշվետիրոջ անունով Բանկում բացված բոլոր հաշիվներով մեկ տարվա ընթացքում որևէ գործառնություն չի իրականացվել և եթե Հաշվի/ներից որևիցե մեկի վրա առկա է դրական մնացորդ: Հաշվետիրոջ անունով մեկից ավելի հաշիվների առկայության դեպքում սակագինը գանձվում է յուրաքանչյուր հաշվի համար առանձին-առանձին, իսկ որևիցե հաշվին մնացորդի բացակայության դեպքում, տվյալ հաշվի պահպանման համար սակագինը գանձվում է Հաշվետիրոջ՝ բանկում բացված այլ հաշիվներից: Սույն կետը չի վերաբերվում ՀՀ ՔՕ սահմանված 50.1 գլխով նախատեսված հատուկ հաշիվներին:
Թարմացված է՝ 15.10.2026 16:57