ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Հաշիվներ

Փոխանցումներ

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներհանրապետական դրամական փոխանցումները կատարում է հիմնականում ՀՀ կենտրոնական բանկում բացված դրամային թղթակցային հաշվի միջոցով: Բանկը ՀՀ տարածքում գործող բանկերի թղթակցային հաշիվների միջոցով իրականացնում է անկանխիկ միջոցների փոխանցման գործարքներ:

Ամիօ բանկը, հանդիսանալով S.W.I.F.T. էլեկտրոնային վճարումների միջազգային համակարգի անդամ և ունենալով թղթակից բանկերի լայն ցանց, իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ տարբեր երկրներ՝ տարբեր արտարժույթներով: Բոլոր փոխանցումները կատարվում են Բանկում սահմանված սակագներով:

ՀՀ տարածքում դրամական փոխանցումները իրականացվում են մեկ բանկային օրվա ընթացքում:

page picture

Բանկը ՀՀ տարածքում գործող հետևյալ բանկերի հետ ունի թղթակցային հարաբերություններ`

  • «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
  • «ԱյԴի Բանկ» ՓԲԸ
  • «Արմսվիսբանկ» ՓԲԸ
  • «Արցախբանկ» ՓԲԸ
  • «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ
  • «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
  • «Յունիբանկ» ԲԲԸ
  • «Ֆասթ Բանկ» ՓԲԸ

Միջազգային փոխանցումների հիմնական պայմաններ

  • Փոխանցման արժույթ USD, EUR, RUB և բանկի կողմից սպասարկվող այլ ազատ փոխարկելի արտարժույթ
  • Փոխանցման ժամկետ 1-3 աշխատանքային օր (փոխանցման հաշվեգրման ժամկետը կախված է միջնորդ բանկերի առկայությունից և ստացող բանկի ներքին ընթացակարգերից)

Փոխանցում կատարելու համար ստացողի անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթերի ցանկ

  • Ստացողի տվյալներ (անվանում կամ անուն, ազգանուն, հաշվեհամար, հասցե և այլն)
  • Ստացող բանկի վավերապայմաններ (բանկի անվանում, մասնաճյուղի կոդ (առկայության դեպքում), հասցե և այլն)
  • Փոխանցման նպատակ
  • Կախված գործարքից կարող են պահանջվել այլ տեղեկատվություն/փաստաթղթեր