Ria Money Transfer

Ria Money Transfer – ( Euronet Worldwide, Inc. (NASDAQ: EEFT) դուստր կազմակերպություն) հանդիսանում է համաշխարհային առաջատարներից մեկը ֆիզիկական անձանց միջև առանց հաշվի բացման արագ դրամական փոխանցումների կատարման ոլորտում: Ընկերությունը անկոտրում է իր նպատակների մեջ և իր հաճախորդներին մշտապես առաջարկում է արագ, անվտանգ եւ մատչելի դրամական փոխանցումներ 182 երկրներում ավելի քան 505 000 գրասենյակներից կազմված ցանցի միջոցով
Անհասցե փոխանցումներ
| Փոխանցման Երկիր | Տարադրամ | Փոխանցվող գումարը | Միջնորդավճար * |
|---|---|---|---|
Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Հունաստան, Իսրայել, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան |
USD/EUR | 0.01-200.00 200.01-5 000.00 | 2 USD/EUR
0.9 % |
Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Կիպրոս, Խորվատիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ռումինիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա | USD/EUR | 0.01-200.00 200.01-5 000.00 | 4 USD/EUR
2 % |
Այլ երկրներ | USD/EUR | 0.01-200.00 200.01-5 000.00 | 6 USD/EUR 3 % |
Փոխանցման Երկիր
Դրամական փոխանցման իրականացնելու համար փոխանցողին անհրաժեշտ է՝
- ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
- նշել ստացողի վավերապայմանները
- ստորագրել փոխանցումը հավաստող ձևաթուղթը
- վճարել փոխանցման գումարը և միջնորդավճարը
Դրամական միջոցների ստացման համար ստացողին անհրաժեշտ է՝
- ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
- նշել ԱԴՓ ստուգիչ (ունիկալ) համարը
- նշել փոխանցման արժույթը և գումարի չափը
- ստորագրել փոխանցման ստացումը հավաստող ձևաթուղթը
Արագ դրամական փոխանցման (այսուհետ՝ ԱԴՓ) համակարգերով փոխանցումների իրականացման ընդհանուր պայմաններ․
- ԱԴՓ կարող են ուղարկել և ստանալ հաշվետեր և ոչ հաշվետեր 18 տարին լրացած ֆիզիկական անձ հաճախորդները։
- Անկախ փոխանցման արժույթից, միջնորդավճարը գանձվում է ԱԴՓ ուղարկողից ՀՀ դրամ արժույթով՝ գործարքի պահին ՀՀ ԿԲ փոխարժեքով հաշվարկված։
ԱԴՓ ուղարկելու համար անհրաժեշտ է՝
- ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
- նշել ստացողի վավերապայմանները
- ստորագրել փոխանցումը հավաստող ձևաթուղթը
- վճարել փոխանցման գումարը և միջնորդավճարը
ԱԴՓ ստանալու համար անհրաժեշտ է՝՝
- ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
- նշել ԱԴՓ ստուգիչ (ունիկալ) համարը
- նշել փոխանցման արժույթը և գումարի չափը
- ստորագրել փոխանցման ստացումը հավաստող ձևաթուղթը
ԱԴՓ համակարգերով փոխանցումներ ստացող հաճախորդների համար գործում են հետևյալ արտոնյալ փոխարժեքները՝
-
ԱՄՆ դոլար՝ գործարքի պահին Բանկում գործող ԱՄՆ դոլարի անկանխիկ առքի փոխարժեք + 2 ՀՀ դրամ
-
Եվրո՝ գործարքի պահին Բանկում գործող Եվրոյի անկանխիկ առքի գործող փոխարժեք + 2 ՀՀ դրամ
-
ՌԴ ռուբլի՝ գործարքի պահին Բանկում գործող ՌԴ ռուբլու անկանխիկ առքի գործող փոխարժեք + 0․05 ՀՀ դրամ
-
Յուրաքանչյուր փոխանցման ուղարկման/վճարման համար Բանկը հաճախորդին տրամադրում է փոխանցման ուղարկման/վճարման կատարումը հաստատող անդորրագիր։
-
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:
Տեղեկանքի տրամադրում՝ Հաշվի, հաշվի մնացորդի, հաշվով կամ առանց հաշվի կատարված գործարքների վերաբերյալ Բանկի տարածքում, էլեկտրոնային փոստի, ինտերնետ/մոբայլ բանքինգ համակարգի միջոցով (ներառյալ ԱԱՀ)`
- Հայերեն լեզվով - 2 000 ՀՀ դրամ
- Ռուսերեն կամ անգլերեն լեզուներով - 3 500 ՀՀ դրամ
- Արագ դրամական փոխանցումների համակարգով ստացված/ուղարկված գործարքների վերաբերյալ տեղեկանքներ - 5 000 ՀՀ դրամ
- Հաշվի, հաշվով կամ առանց հաշվի կատարված գործարքների վերաբերյալ տեղեկանքների/տեղեկատվության տրամադրում Փոստով (ներառյալ ԱԱՀ) - 2.1 սակագին + փոստային ծառայության վճար
- Այլ տեղեկանքների տրամադրում (ներառյալ ԱԱՀ) - 5 000 ՀՀ դրամ
Հաշվով կամ առանց հաշվի կատարված գործարքների վերաբերյալ փաստաթղթի, պայմանագրերի կրկնօրինակի տրամադրում (ներառյալ ԱԱՀ)՝
Բանկի տարածքում, Էլեկտրոնային փոստի, ինտերնետ/մոբայլ բանկինգ համակարգի միջոցով՝
- մինչև 1 տարի վաղեմության - 2 000 ՀՀ դրամ
- 1-ից 3 տարի վաղեմության - 5 000 ՀՀ դրամ
- 3 տարուց ավել վաղեմության - 10 000 ՀՀ դրամ
- Փոստով - 3.1 սակագին + փոստային ծառայության վճար
- Գործարքների հետ առնչվող փաստաթղթերի առաքում DHL (մինչև 100 գր.) (ներառյալ ԱԱՀ) - 40 000 ՀՀ դրամ
Վեճերի լուծման կարգը և Հաշվետիրոջ իրավունքների պաշտպանությունը.
Կողմերի միջև ծագած վեճերն ու տարաձայնությունները կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, իսկ նման համաձայնության չգալու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բանկը քննում է Հաճախորդի բողոք-պահանջը, եթե այն ներկայացվել է մեկ տարվա ընթացքում սկսած այն պահից, երբ Հաճախորդն իմացել է կամ կարող էր իմանալ իր իրավունքի խախտման մասին:
Բանկը Հաճախորդի ներկայացրած բողոքի վերաբերյալ 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում տալիս է վերջնական պատասխան: Բանկի պատասխանը Հաախորդին չբավարարելու դեպքում, վերջինս վեց ամսվա ընթացքում կարող է դիմել Ֆինանսական համակարգի hաշտարարին, համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, կամ դիմել դատարան` օրենքով սահմանված կարգով:
- Բանկի կողմից վճարման և (կամ) փոխանցման ուշացման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքում Բանկը կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը։
- ՀԱՃԱԽՈՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» WWW.FININFO.AM ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
- Ծառայությունների մատուցման ընթացքում, ելնելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության պահանջից, «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքից, «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտ»-ի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Հաճախորդի՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով այլ տարաբնույթ հանգամանքներ՝ Բանկը կարող է պահանջել Հաճախորդից լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
- ՀՀ հարկային օրենսգրքի և «ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման միասնական հաշվետվողական ստանդարտ»-ի (CRS) պահանջների համաձայն՝ Բանկը կարող է ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշիվների և հարկային ռեզիդենտության վերաբերյալ որոշակի տեղեկատվություն հավաքագրել և փոխանցել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին։ Պահանջվող տեղեկատվությունը Բանկին չտրամադրելու դեպքում՝ Բանկը ՀՀ Հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան ստիպված կլինի հրաժարվել (դադարեցնել) Հաճախորդի ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց, բացառությամբ Հաճախորդի անունով այլ ֆինանսական հաստատությունում բացված հաշվին Հաճախորդին պատկանող դրամական միջոցները փոխանցելու կամ դրամական միջոցներն առձեռն Հաճախորդին տրամադրելու գործարքներից:
- Փոխանցումներ կարող են իրականացվել նաև Բանկի Ինտերնետ կամ Մոբայլ բանկ համակարգերով, որոնց պայմաններին, սակագներին և կարգին կարող եք ծանոթանալ Բանկի ինտերնետային կայքի` «Հեռահար սպասարկում» և «Փոխանցումներ» բաժիններում: Մոբայլ բանկինգ ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ:
Պայմաններ Փոխանցման արժույթ - ԱՄՆ դոլար, Եվրո Վճարման արժույթ - ԱՄՆ դոլար, Եվրո Մեկ գործարքի առավելագույն գումար - 5,000 ԱՄՆ դոլար Մեկ հաճախորդի համար ամսական առավելագույն սահմանաչափ - 5,000 ԱՄՆ դոլար Մեկ հաճախորդի համար տարեկան առավելագույն սահմանաչափ - 30,000 ԱՄՆ դոլար Փոխանցման կատարման տևողություն - մինչև 10 րոպե Լրացուցիչ տեղեկատվություն՝ Ria Money համակարգի կայքէջում - riafinancial.com
- RIA համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են Բանկի բոլոր մասնաճյուղերում և «Նալբանդյան» սպասարկման կենտրոնում:
- Դրամական միջոցների փոխանցման/ստացման կատարման առավելագույն ժամկետը մինչև 10 րոպե է, բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի կամ Ria Money Transfer համակարգի կողմից իրականացվում է լրացուցիչ ստուգում կամ առկա են տեխնիկական խափանումներ:
Փոխանցման վավերապայմանների փոփոխություն, չեղարկում և հետվերադարձ
- Դրամական փոխանցման ստացման համար սահմանված ժամկետը 21 օր է։
- Փոխանցման վավերապայմանների փոփոխությունը Բանկի կողմից կատարվում է կատարվում է փոխանցման ստացման համար Համակարգի կողմից սահմանված ժամկետում՝ առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման։
- Վավերապայմանների փոփոխություն թույլատրելի է կատարել միայն ստացող կողմի անձնական տվյալներում:
- Դրամական փոխանցման չեղարկումը կարող է նախաձեռնվել փոխանցմանը հաջորդող 21 օրերի ընթացքում՝ առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման: Ընդ որում, գործարքի իրականացումից հետո մինչև 24 ժամը լրանալը չեղարկման դիմում ներկայացնելու դեպքում վերադարձման ենթակա է ինչպես փոխանցված գումարը, այդպես էլ ուղարկողի կողմից վճարված միջնորդավճարը, իսկ 24 ժամ անց և մինչև 21 օրը լրանալը չեղարկման դիմում ներկայացնելու դեպքում ուղարկողից գանձված միջնորդավճարը վերադարձման ենթակա չէ:
- Փոխանցման հետվերադարձ կատարվում է առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման: Դրամական փոխանցումների հետվերադարձի դեպքում ուղարկողից գանձված միջնորդավճարը վերադարձման ենթակա չէ:
- Վավերապայմանների փոփոխությունը, փոխանցման չեղարկումը և հետվերադարձը ենթակա են կատարման միայն դեռևս չվճարված փոխանցումների դեպքում՝ համապատասխան դիմում և ուղարկողի անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:
- RIA վճարային համակարգի միջոցով կատարված փոխանցման ուշացման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքում ուղարկողը կարող է դիմել RIA սպասարկման կենտրոնին` այցելելով www.riamoneytransfer.com կայք:
- Եթե փոխանցված միջոցներն արդեն վճարված են ստացողին, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում գումարների վերադարձման համար։
- Փոխանցված միջոցները ստացողի կողմից Համակարգով սահմանված ժամկետում չստանալու դեպքում փոխանցված միջոցների հետ վերադարձման համար Բանկը պատասխանատվություն չի կրում։
- Բանկն իրավունք ունի փոխանցման կատարումը մերժել, եթե վերջինս չի համապատասխանում ՀՀ օրենսդրության, իր կամ համագործակցող կազմակերպության ներքին իրավական ակտերի կամ միջազգային օրենսդրության պահանջներին, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում համագործակցող կազմակերպության կողմից գործարքը մերժելու, կասեցնելու կամ սառեցնելու, գումարի հետվերադարձի, սանկցիաների կիրառման պատճառով գումարը շահառուին չտրամադրելու կամ տրամադրման ժամկետների համար։
- Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից տրված սխալ տվյալներով փոխանցման իրականացման դեպքում առաջացող վնասների համար։
- Բանկը պատասխանատվություն չի կրում փոխանցման ստուգիչ համարը կամ փաստաթղթերի սկան պատճեն հաճախորդի կողմից երրորդ անձին տրամադրելու պատճառով առաջացած հետևանքների համար:
- Միջնորդավճարը վճարվում է համարժեք ՀՀ դրամով: Փոխանցման համար միջնորդավճար գանձվում է միայն փոխանցողից:
Աշխատանքային ժամեր.
Երկուշաբթի- ուրբաթ 10:00-18:00 (երևանյան ժամանակ)
Հաճախորդների սպասարկման հեռախոսահամարը՝ Հայաստանում:
+374 94 23 59 00
Հաճախորդների աջակցման լեզուները՝
ռուսերեն, անգլերեն