Թանկարժեք մետաղներ
Առարկայազուրկ մետաղական հաշիվներ
Տեղեկատվություն հաշիվների մասին
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ – ն այսուհետ առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել արտարժութային ռիսկերը: «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ մետաղական հաշիվը նախատեսված է անկանխիկ 999.9 հարգի ոսկու հաշվառման և դրանով գործարքներ կատարելու համար: Առարկայազուրկ մետաղական հաշիվը թանկարժեք մետաղները ներդրումային դաշտում օգտագործելու նոր և ժամանակակից մեթոդ է: Թանկարժեք մետաղները չեն կորցնում իրենց արժեքը անկախ քաղաքական և տնտեսական իրավիճակից:
![page picture](/_next/image?url=%2Fassets%2Fimages%2Fpattern%2Fabb%2F9.jpg&w=1080&q=75)
Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում օգտվել մի շարք առավելություններից`
- պահպանել և կուտակել դրամական միջոցներ ցանկացած պայմաններում, ներառյալ` ինֆլյացիա, անկայուն շուկայական իրավիճակ, ճգնաժամ
- ավելացնել խնայողություններն` ի հաշիվ միջազգային շուկայում թանկարժեք մետաղի արժեքի աճի
- ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների
- ապահովել իրացվելիության բարձր մակարդակ` ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ` տվյալ պահին գործող փոխարժեքով
- բացառել արտարժութային ռիսկերը
Զգուշացում
Առարկայազուրկ մտաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Թարմացված է` 10.08.2023 16:14