Հաշիվներ
Էսքրոու հաշիվ
Առքուվաճառքի ցանկացած գործարք կնքելիս հարց է առաջանում, թե որտեղ պահել դրամական միջոցները մինչև գործարքի լիարժեք իրականացումը: ԱՄԻՕ ԲԱՆԿ առաջարկում է Ձեր գումարների երաշխավորված պահպանում և վճարում: Էսքրոու հաշիվը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ կողմից մատուցվող ծառայություն է, որը նախատեսված է անշարժ կամ շարժական գույքի գործարքների երաշխավորված իրականացման համար: Գործարքի կողմերը (Գնորդ և Վաճառող) Բանկում բացում են հաշիվ, որտեղ սառեցնում են գործարքի գումարը: Գործարքի իրականացումից հետո հաշիվը փակվում է:
Թարմացված է` 30.07.2026 13:51