Թափուր աշխատատեղեր
Ֆինանսական ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
- Ֆինանսական ռիսկերի քանակական գնահատման պարբերական հաշվարկների և վերլուծությունների իրականացում
- Սթրես թեստավորման իրականացում և սցենարային վերլուծության գործընթացներին մասնակցություն, տվյալների նախապատրաստում և արդյունքների մշակում։
- Սթրես թեստավորման արդյունքների հետադարձ ստուգում (backtesting) և մոդելների արդյունավետության գնահատում
- Հաճախորդների վարքագծային վերլուծություններ իրացվելիության և շուկայական ռիսկերի բացահայտման նպատակով
- Մասնակցություն կապիտալի համարժեքության ներքին գնահատման գործընթացին՝ սթրես թեստերի իրականացում
- Կոնտրագենտների ռիսկի կոնցենտրացիայի, վարկային սահմանաչափերի և այլ ռիսկի ցուցանիշների պարբերական մոնիտորինգի իրականացում
- Ֆինանսական ռիսկերի վերաբերյալ պարբերական և ըստ անհրաժեշտության իրավիճակային հաշվետվությունների պատրաստում
- Տվյալների բազաներից (SQL) ռիսկերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, մշակում
- Ռիսկերի գնահատման և հաշվետվության համար անհրաժեշտ ավտոմատացված հաշվետվությունների/սքրիպտների (Python/R) մշակում
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական, մաթեմատիկական կամ ակտուարական կրթություն
- Բանկային կամ ֆինանսական ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին ֆինանսական ռիսկերի կառավարման, վերլուծության կամ վերահսկողության ոլորտում
- Տվյալների հարցումների և վերլուծության նպատակով SQL-ի կիրառական տիրապետում, Python կամ R ծրագրավորման լեզուների գործնական իմացություն, և Microsoft Excel-ի առաջադեմ գիտելիքներ (Power Pivot, մակրոներ, բարդ ֆունկցիաներ)
- Վիճակագրական և էկոնոմետրիկ մեթոդների տիրապետում, ֆինանսական մաթեմատիկայի իմացություն
- Բանկային գործի և հիմնական ֆինանսական գործիքների իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն
- Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների տիրապետում
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել