Թափուր աշխատատեղեր
Ավագ իրավաբան
- Աշխատանքային պարտականություններ - Սնանկ ճանաչելու և պահանջը գրանցելու մասին դիմումների կազմում, ներկայացում սնանկության դատարան, խնդրահարույց սնանկության գործերի փաթեթների, դատարանից ստացված (կայացված) դատական ակտերի ու գրությունների, սնանկության կառավարիչների կողմից ներկայացված գրությունների և այլ փաստաթղթերի, դատավարական գործողությունների վերաբերյալ ստացված գրագրությունների ու տեղեկությունների ուսումնասիրում, վերլուծություն և դրանց հիման վրա ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերից բխող, Բանկի շահերի ներկայացուցչություն՝ սնանկության դատարանում, քաղաքացիական վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում
- Սնանկության գործերով աճուրդների մասնակցություն և գույքերի ձեռքբերում, սեփականության իրավունքի պետական գրանցում, պետական գրանցման ընթացքում ծագած խոչընդոտների վերացում
- Իրավական փաստաթղթերի ուսումնասիրություն, վերլուծություն, պարզաբանում, առաջարկ, կարծիք, եզրակացության կազմում, այդ թվում նաև դատավարական՝ հայցադիմումի պատասխան, առարկություն, դիրքորոշում, հակընդդեմ հայց կամ ապահովում, բողոք և այլ դատավարական գործողություններ
 
 
- Անհրաժեշտ պահանջներ - Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Սնանկության գործերով աշխատանքային գործունեության առնվազն 2 տարվա մասնագիտական գործունեության փորձ
- Բանկային համակարգում նշված ոլորտների հետ համատեղ աշխատանքային գործունեության փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Փաստաբան, սնանկության կառավարչի արտոնագիր ունենալը կամ նշված ոլորտներում որևէ աշխատանքային փորձ ունենալը կդիտվի որպես առավելություն
- ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, «Հրապարակային սակարկաությունների մասին» ՀՀ օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող օրենքների և այլ վերաբերելի իրավական ակտերի լավ իմացություն
- Համացանց, համակարգչային հմտություններ, Ms Office-ի տիրապետում
- ՀԾ-Բանկ 4.0 համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում
 
 
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել