Թափուր աշխատատեղեր
Քարտերի հեռահար սպասարկման և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
- Միջազգային բողոքարկումների (dispute/chargeback) գրագետ և ամբողջական վարում
- Փոխհաշվարկային ֆայլերի ստացում, ներմուծում, փոխանակում և վերահսկում
- Visa և MasterCard վճարահաշվարկային համակարգերի նորությունների, կանոնակարգերի ուսումնասիրում և ներքին իրազեկում
- Քարտային գործարքների ուսումնասիրություն տարբեր գործառնական համակարգերում
- Ներբանկային, ՀՀ Կենտրոնական բանկ և այլ վճարահաշվարկային համակարգեր հասցեագրվող տարաբնույթ հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Մասնագիտական աջակցություն մասնաճյուղային ցանցին
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, մաթեմատիկայի կամ հասարակագիտության ոլորտում)
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից առնվազն մեկ տարին՝ վճարահաշվարկային համակարգերի հետ
- Բանկերի և վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Արագ կողմնորոշվելու և փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և սեղմ ժամկետները պահպանելու ունակություն
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
- MS Office, Mulberry ծրագրերի իմացություն
- Հայոց լեզվի գերազանց տիրապետում
- Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների լավ իմացություն
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել