Թափուր աշխատատեղեր
Կենտրոնացված վարկային գործառնությունների բաժնի մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
- Բանկի համակարգում տրամադրվող ֆինանսավորման գործիքների (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, բանկային երաշխիքի, ֆինանսական վարձակալության (լիզինգի), դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) տրամադրման և դրանց կատարման ապահովման միջոցների հետ կապված անհրաժեշտ պայմանագրերի ձևակերպման, նոտարական կարգով վավերացման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման իրականացում
- Գրավի առարկաների պետական գրանցման` արգելանքի կիրառման կազմակերպում
- Մարված վարկերի և/կամ Բանկի իրավասու մարմնի կողմից կայացված որոշման համաձայն ապահովման միջոց հանդիսացող գրավների գրավից ազատման գործառույթների իրականացում
- Վարկերի ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկաների վերաբերյալ Բանկի վարչության որոշումների կամ համապատասխան ստորաբաժանումների դրական եզրակացությունների հիման վրա համապատասխան համաձայնությունների տրամադրում
- Հաճախորդների պարտավորությունների ճշգրտման, խմբագրման և զիջման ձևակերպում
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական, իրավաբանական, տեխնիկական կրթություն
- Մեկ տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Առաջնորդության հմտություն
- Հաղորդակցման հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Վերլուծական մտածողություն
- MS Office, Mulberry ծրագրերի իմացություն
- Հայոց լեզվի գերազանց տիրապետում
- Ռուսերեն կամ անգլերեն լեզուների բազային իմացություն
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել