Թափուր աշխատատեղեր
ՏՏ Անվտանգության ինժեներ
Աշխատանքային պարտականություններ
- Մշակվող և առկա ծրագրային ապահովման և նրա կառուցվածքի անվտանգության վերլուծություն, խոցելությունների հայտնաբերում,
- Ծրագրային ապահովման անվտանգ մշակման կենսական ցիկլն ապահովող ենթակառուցվածքի ներդնում, անվտանգության պահանջների սահմանում և վերահսկողության իրականացում,
- Ծրագրային ապահովման և նրա կառուցվածքի անվտանգ մշակման գործընթացների ավտոմատացման մեթոդների և գործիքների փորձարկում և կիրառում,
- Իրականացնել տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ, պարբերաբար վերանայելով առկա ռիսկերը,
- Հայտնաբերել առկա սպառնալիքները, միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ
- Մասնակցություն ցուցաբերել տեղեկատվական անվտանգության միջադեպերի և պատահարների ուսումնասիրության աշխատանքներին,
- Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի աուդիտն իրականացրած կազմակերպությունների հաշվետվությունների ուսումնասիրություն և արձանագրված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- Աջակցել թիմին տեղեկատվական անվտանգության կարգերի, ուղեցույցների մշակման և զարգացման գործում։
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Ունենալ հիմնարար գիտելիքներ տեղեկատվական անվտանգության, համակարգչային ցանցերի, ենթակառուցվածքների անվտանգության ոլորտում
- ՏՏ ենթակառուցվածքների անվտանգության ճարտարապետության կառուցման հիմունքների իմացություն
- Օպերացիոն համակարգերի իմացություն, սերվերների հետ աշխատանքի փորձ
- Ծրագրային ապահովման մշակման ժամանակակից գործընթացների և գործնական մեթոդների տիրապետում,
- Ծրագրային կոդի ստուգման գործիքակազմով աշխատանքի հմտություններ, հայտնաբերված խնդիրների ուսումնասիրություն և լուծում
- Ծրագրավորման լեզուների (Python, Bash, PowerShall և այլն) և ցանցային հիմունքների իմացություն
- Տեղեկատվական անվտանգության ISO/IEC 270001 ստանդարտի պահանջների իմացություն
- Անգլերեն լեզվի իմացություն/մասնագիտական/
- Ռուսերեն լեզվի լավ իմացություն
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել