ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Նորություններ

Պետական ֆինանսական աջակցություն անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին՝ աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի միջոցով

24.12.2025

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման պետական ծրագիրը և դրա իրականացման կարգը: Ծրագրի նպատակն է աջակցել առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց՝ աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկվող եկամտային հարկն ուղղելով վարկի մարմանը:

Ծրագիրը միտված է աշխատող քաղաքացիների ֆինանսական բեռի թեթևացմանը և նրանց տնտեսական ակտիվության խթանմանը:

Դուք կարող եք դառնալ ծրագրի շահառու, եթե.

  • գործատուի հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի) ստացող ֆիզիկական անձ եք,

  • ունեք անհուսալի դասով դասակարգված վարկային պարտավորություն, որը դիմում ներկայացնելու օրվա դրությամբ ունի առնվազն 3 տարվա չընդհատվող վաղեմություն (առնվազն 3 տարի վարկային ակտիվը դասակարգած է անհուսալի դասով),

  • Ձեր անհուսալի վարկ(եր)ի մայր գումար(ներ)ի հանրագումարը դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1 միլիոն դրամը (համարժեք արտարժույթը՝ հաշվարկված դիմելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով):

Ծրագրի շրջանակներում տրամադրվում է հետևյալ աջակցությունը.

շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ը ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության (պարտավորությունների) մարմանը՝ առավելագույնը 24 ամիս ժամկետով,

բանկի կողմից ներվում են վարկային պարտավորությունների նկատմամբ հաշվեգրված տույժերի, տուգանքների և վարկի սպասարկման հետ կապված ժամկետանց այլ վճարների 80%-ը,

դադարեցվում է տույժերի և տուգանքների, վարկի սպասարկման հետ կապված ժամկետանց այլ վճարների հետագա հաշվարկը,

վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է 0%:

Ծրագրի շահառու դառնալու համար բանկ այցելելու կարիք չկա: Դիմելու համար հարկավոր է՝

  1. մուտք գործել www.e-social.am կայք,

  2. սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը,

  3. Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը Ձեզ կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը,

  4. Բջջային նույնականացման քարտ (mID) և նույնականացման քարտ չունեցող անձինք կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ: Դիմումը հաստատվում է ՙԵս եմ՚ նույնականացման հարթակի միջոցով կամ դիմումատուի ստորագրությամբ: Դրանից հետո համակարգն ինքնաշխատ կերպով իրականացնում է համապատասխան ստուգումները, այնուհետև դիմումատուի էլեկտրոնային փոստին ինքնաշխատ եղանակով ուղարկվում է ծանուցում՝ դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ: Դիմումի հաստատման դեպքում՝ առավելագույնը 24 ամսվա ընթացքում շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկն ուղղվում է անհուսալի վարկ(եր)ի մարանը: Դիմումներն ընդունվում են մինչև 2028 թվականի հունվարի 31-ը: Ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից