Հրապարակային առաջարկ
11.11.2025
Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
«ԱՄԻՕ» ՓԲԸ 2025 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2026 թվականի հունվարի 21-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի 1 թողարկում` հետևյալ պայմաններով.
Դրամային պարտատոմսեր - AMARBBB2LER6
Արժեթղթի դաս՝ անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմս
Արժեթղթի ձև՝ ոչ փաստաթղթային
Արժեթղթի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
Արժեթղթերի քանակ՝ 25,000 հատ
Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեք՝ 2,500,000,000 ՀՀ դրամ
Շրջանառության ժամկետ՝ 27 ամիս
Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 10.25%
Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ եռամսյակային
Տեղաբաշխող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
Տեղաբաշխման սկիզբ՝ 14.11.2025թ.
Տեղաբաշխման ավարտ՝ 21.01.2026թ.
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2025թ. օգոստոսի 13-ի թիվ 1/289 Ա որոշմամբ: Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտերը (հղում Link):
Պարտատոմսերի ձեռքբերման համար վճարումը պետք է իրականացվի թողարկման նպատակով Բանկում բացված 11500579062790 (ՀՀ դրամային պարտատոմսերի դեպքում) հաշվեհամարներին:
Ազդագրի, ազդագրի լրացումների, ինչպես նաև թողարկման վերջնական պայմանների և ձեռքբերման հայտերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են ստորև բերված հղումներով, իսկ տպագիր տարբերակը կարելի է ձեռք բերել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010, Երևան, Նալբանդյան 48):