Ամիօ թվային քարտերն ամպի չափ հնարավորություններով ու 5% քեշբեքով
21.03.2024
Հնարավորություններն ամպի չափ են, երբ օգտագործում եք Ամիօ թվային քարտերը՝ պարզեցնելով առանց այն էլ հագեցած առօրյան: Մեր սոցիալական ցանցերում (Ինստագրամյան էջ, Ֆեյսբուքյան էջ) անցկացվող ՙԱմպի չափ հնարավորություններ՚ արշավի շրջանակներում շարունակում ենք ցուցադրել հասարակ իրավիճակներ առօրյայից, երբ Ամիօ թվային քարտ օգտագործելը միայն հեշտացնում է կյանքը: Սրճարանում, ընկերական միջավայրում, հանգիստը վայելելիս կատարեք անհպում վճարում Ամիօ թվային քարտով՝ միևնույն ժամանակ կուտակելով 5 տոկոս քեշբեք: Եթե փորձում եք հաշվարկել, թե տաքսի ծառայության վրա ամսական որքան գումար եք ծախսում, ապա կցեք Ամիօ թվային քարտն օնլայն տաքսիներին և հաշվարկի կարիք այլևս չի լինի: Գնումներ անելիս նոր իրերի էյֆորիան չի ընդհատվում պայուսակում դրամապանակ փնտրելով, եթե վճարում եք Ամիօ թվային քարտով: Իրավիճակները շատ են, իսկ լուծումն Ամիօ թվային քարտն է՝ ամպի չափ հնարավորություններով: Ձեր կողմից շատ սիրված ակցիան կրկին երկարաձգվում է: Հիշենենք, որ ակցիայի ընթացքում AMIO Visa թվային քարտապանները սուպերմարկետներում, մարկետներում և մթերային խանութներում գնումներ կատարելիս կստանան 5% cashback, իսկ AMIO MasterCard թվային քարտապանները ռեստորաններում և բենզա/գազալցակայաններում վճարումներ կատարելիս կստանաս ևս 5% cashback՝ ամսական մինչև 10,000 դրամ կամ համարժեք արտարժույթ յուրաքանչյուր օրացույցային ամսվա ընթացքում։ Շտապեք դառնալ ԱՄԻՕ թվային քարտապան: Ակցիան կգործի մինչև 2024թ. ապրիլի 30-ը:
Թարմացված է` 21.03.2024 10:56