
Հիանալի հնարավորություն ՏՏ ոլորտի ուսանողների համար
14.12.2023
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ մեկնարկում է վարձատրվող պրակտիկա ՏՏ ոլորտի ուսանողների համար` հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ:
Պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ բանկային գործի առանձնահատկություններին, ֆինանսական և օպերացիոն համակարգերին, ռիսկերի կառավարման մշակույթին, տեղեկատվական անվտանգության կանոններին, ցանցային տոպոլոգիայի կառուցվածքի հիմունքներին՝ զարգացնելով իրենց տեսական գիտելիքները գործնականում:
Հիմնական առավելություններն են` • գործնական փորձ ծրագրային ապահովման ինժեներական առաջադրանքների շրջանակում, • մոտիվացնող աշխատանք ծրագրային և ցանցային ապահովման հմուտ թիմերի հետ, • վարձատրություն, • ճկուն ժամանակացույց, • հետագայում աշխատանքի անցնելու հնարավորություն:
Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@amiobank.am հասցեին մինչև 10.01.2024թ.: