IndividualsBusiness
Become a client
News

Հրապարակային առաջարկ

26.11.2025

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով մատակարարի ընտրության բաց մրցույթ

  1. Մրցույթի առարկան և տեխնիկական պահանջները

1.1 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ:

1.2 Մրցույթի առարկա են հանդիսանում Հավելված 1-ում նշված «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով մատակարարի ընտրության գործընթացին ներկայացվող տեխնիկական պահանջները։

  1. Հայտերի ներկայացման ընթացակարգ

2.1 Հայտերը պետք է ներկայացնել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերություն, գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան 48) յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 16:45 կամ ուղարկել Էլեկտրոնային եղանակով պարտադիր կոդավորված ֆայլով info@amiobank.am հասցեին՝ գաղտնաբառն ուղարկելով մրցույթի վերջնաժամկետի հաջորդ օրը:

2.2 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 26.12.2025թ. ժամը 16:45 ներառյալ:

2.3 Հայտը (եթե առձեռն է) ներկայացվում է ստորագրված, կնիքի առկայության դեպքում՝ կնքված և սոսնձված ծրարով, որի վրա նշված է՝

  • «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Գործերի կառավարչություն,
  • «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» մատակարարի ընտրության բաց մրցույթի մասնակցության փաթեթ,
  • Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում),
  • Չբացել մինչև մրցույթային հանձնաժողովի նիստը

3․ Հայտերի նվազագույն պահանջներ

3.1 Հայտերի փաթեթը պետք է իր մեջ ներառի՝ • Հավելված 1-ում ներկայացված «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) ձեռքբերման գնային առաջարկ,

Հավելված 2-ը լրացված,

• Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ),

• Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ), ինչպես նաև ընկերության հիմնադիրների և իրական շահառուների վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր (պետ. Ռեգիստր սեփականատերերի նշումով կամ սեփականության իրավունքը վկայող այլ փաստաթուղթ և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր՝ պետական մարմնի կողմից գրանցված):

• ՀՎՀՀ (կրկնօրինակ),

• Ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,

• Վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունները,

• Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճենը,

• «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) տիպային պայմանագրեր,

• Տեղեկանք «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով ապահովագրական դեպքերի քանակի և ապահովագրական հատուցումների գումարների վերաբերյալ (առկայության դեպքում),

• Տեղեկանք այլ բանկերի հետ «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով համագործակցության վերաբերյալ (առկայության դեպքում),

• Վերաապահովագրողների վերաբերյալ տեղեկատվություն, • Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:

3.2 Հայտի փաթեթում ներկայացված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն ստորագրված, կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքված:

3.3 Հայտի փաթեթում առկա բոլոր փաստաթղթերը պետք է լինեն իրար ամրացված (կարված) և համարակալված (էջավորված):

  1. Մրցույթի արդյունքների ամփոփում

4.1 Հայտերի բացմանը հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Բանկը ամփոփում է ներկայացված հայտերը և կայացնում որոշում:

4.2 Բանկը որոշում է հաղթողին առաջնությունը տալով հետևյալ կետերին.

• Առաջարկված գինը,

• Մատուցվող ծառայությունների որակը՝ հաշվի առնելով սեփական կամ այլ գործընկերների փորձը,

• Մատակարարման ժամկետները,

• Հայտատու կազմակերպության փորձը և հեղինակությունը:

4.4 Մրցույթի արդյունքների մասին մասնակիցները տեղեկացվում են էլեկտրոնային փոստով Գնումների բաժնի կողմից՝ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Կոնտակտային տվյալներ

ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Գործերի կառավարչություն

Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Հեռ.: 010-59-20-20, 060-372500 (ներքին 00912),

Բջջ․ հեռ․։ 094-59-20-57

+374 10 59 20 20Head Office: 48 Nalbandyan st., Yerevan, 0010, RA

E-mail: info@amiobank.am

Mobile apps

In case of any inconsistency between the information published in Russian and English, you need to be guided by Armenian version.
"AMIO BANK" CJSC is not liable for the accuracy of the content of any linked websites, as well as for the advertisements and possible consequences resulted from the use of information provided on the linked websites by the third parties.
Neither is "AMIO BANK" CJSC liable for the accuracy of the content of information linked on the websites of third parties about the terms and fee schedule for the services rendered by the Bank.

© 2025 "AMIO BANK" CJSC
License of the Central Bank of Armenia #40 issued on 10.12.1991
AMIO BANK is the legal successor of ARMBUSINESSBANK.

fin infofsmadgffsmarca

The Bank is supervised by the Central Bank of Armenia