Վերաֆինանսավորման ապահովում
Ապահովություն
Այլ ֆինանսական կազմակերպությունում գրավ հանդիսացող անշարժ գույքի հաջորդող գրավ:
Գլխավոր վարկային պայմանագրի ապահովման միջոց հանդիսացող գրավների համար անհրաժեշտ է այլ ֆինանսական կազմակերպությունից ներկայացնել գրություն/տեղեկանք առ այն, որ իրենց մոտ առկա վարկային պարտավորությունները մարվելուց հետո կազմակերպությունը կդադարեցնի անշարժ գույքի նկատմամբ իր գրավի իրավունքն ամբողջությամբ:
Վարկի տրամադրումից հետո հաճախորդը պարտավորվում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում Բանկ ներկայացնել այլ ֆինանսական կազմակերպությունում առկա վարկի վերջնական մարումը և անշարժ գույքի գրավից ազատումը հաստատող օրդեր/տեղեկանք:
Նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, օրենքով նախատեսված դեպքում, վարկի անվանական տոկոսադրույքը կարող է սահմանվել 21.5%:
Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում - Իրականացվում է հաճախորդի կողմից՝ Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների միջոցով։
Ապահովագրություն
- Անշարժ գույքի գրավի ապահովագրություն՝ կամավոր
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ կամավոր
Ապահովագրումը իրականացվում է տարեկան կտրվածքով՝ բացառապես Բանկի հետ համագործակցող ընկերությունների կողմից: Ապահովագրական գումարները հաշվարկվում են վարկի մնացորդային գումարի կամ վարկային գծի սահմանաչափի հիման վրա:
Վերաֆինանսավորման ենթակա վարկի պահանջներ
Վարկի սպասարկման ժամկետ
- Եկամուտների վերլուծությամբ - նվազագույն սպասարկման ժամկետ չի սահմանվում
- Առանց եկամուտների վերլուծության - այլ բանկերում/վարկային կազմակերպություններում անշարժ գույքի գրավով գործող վարկը պետք է սպասարկված լինի նվազագույնը 12 ամիս
Վարկի սպասարկում
Վերջին 1 տարվա ընթացքում վերաֆինանսավորվող վարկի ժամկետանց օրերի քանակ չի գերազանցում 20 օրը, ընդ որում վերջին 3 ամիսների ուշացումների հանրագումարը չի գերազանցում 3 օրը։
Այլ պայմաններ
Վերաֆինանսավորումը կարող է իրականացվել նաև վարկառուի ընտանիքի անդամների անունով: Սույն պայմաններով ընտանիքի անդամ են համարվում վարկառուի հայրը, մայրը,
երեխան, ամուսինը, քույրը և եղբայրը։ Բանկի կողմից կարող է պահանջվել բարեկամական կապը հավաստող փաստաթուղթ (ամուսնության վկայական, ծննդյան վկայական և այլն):
Եթե գործարքի վարկառուն փոխվում է, ապա նրա նկատմամբ կիրառվում են վարկառուի համար սահմանված բոլոր պայմանները:
Վարկային բեռի նկատմամբ պահանջ
Վերաֆինանսավորման արդյունքում տվյալ վարկի մասով հաճախորդի ամսական վարկային բեռը չպետք է ավելանա
Հաճախորդի նկատմամբ պահանջներ
Կարգավիճակ
ՀՀ ռեզիդենտ՝ անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցմամբ կամ փաստացի բնակության վայրով։
Տարիք
Տեղեկատվություն երաշխավորների համար
Վարկառուի տարիքը վարկ ստանալու պահին՝ առնվազն 21 տարեկան,
վարկի մարման պահին՝ առավելագույնը 70 տարեկան:
Գրավատուի նկատմամբ պահանջներ
Եթե գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը չի պատկանում վարկառուին՝
- գրավատուն պետք է գտնվի վարկառուի հետ մոտ ազգակցական կապի մեջ (ամուսին, կին, մայր, հայր, չափահաս երեխաներ, եղբայր, քույր, եղբոր կամ քրոջ ամուսին/կին, ամուսնու կամ կնոջ քույր/եղբայր, ամուսնու/կնոջ ծնողներ, հորեղբայր, մորեղբայր, մորաքույր, հորաքույր, տատիկ, պապիկ)
- եթե գրավատուն իրավաբանական անձ է, ապա նրա հիմնադիրներից մեկը պետք է լինի վերը նշված ազգականների ցանկից
Համավարկառուի նկատմամբ պահանջներ՝
Եկամուտների վերլուծությամբ՝ համաձայն ստանդարտ պրոդուկտի պայմանների
Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
Վարկառուի և համավարկառուի վարկային պատմության նկատմամբ պահանջները համաձայն Բանկի սահմանված պահանջների։
Աշխատանքային ստաժ
Վարկառուի անընդմեջ ստաժ աշխատանքի վերջին վայրում վերջին 3 ամսվա ընթացքում
Վճարունակության գնահատում
- Եկամուտների վերլուծությամբ - համաձայն ստանդարտ պրոդուկտի պայմանների
- Առանց եկամուտների վերլուծության - վարկառուի և համավարկառուի վճարունակության վերլուծություն չի իրականացվում, ստուգվում է միայն աշխատանքի առկայության փաստը (աշխատանքի վայրից տեղեկանք պահանջվում է միայն Նորք/Էկենգ տեղեկատվական կենտրոնում տվյալների բացակայության դեպքում)
Այլ պայմաններ
Մնացած պայմանները՝ համաձայն Բանկում գործող սեփական ռեսուրսով տրամադրվող անշարժ գույքի ապահովմամբ սպառողական վարկի պայմանների։