Թափուր աշխատատեղեր
Տեղեկատվական անվտանգության ղեկավար
Աշխատանքային պարտականություններ
- Տեղեկատվական անվտանգության քաղաքականության մշակում` ներառյալ կարգերը, ընթացակարգերը, ձեռնարկները
- Տեղեկատվական հոսքերի դասակարգման սկզբունքների մշակում և դրանց կառավարում
- Տեղեկատվական ռիսկերի և նրանցից պաշտպանության հարցերով խորհրդատվության տրամադրում Բանկի անձնակազմին և ղեկավարությանը` իրենց լիազորությունների սահմաններում
- Բանկին սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ տարվող աշխատանքներ վերահսկում
- Տեղեկատվական ակտիվներին սպատնացող վտանգների վերլուծություն և գնահատում, ռիսկերի դիմագրավման պլանի մշակում
- Նոր տեխնոլոգիաների ներդրման, գործընթացների կատարելագործման, տեխնիկական վերազինման պլանների կազմման, բիզնես միջավայրի կամ այլ փոփոխությունների ժամանակ ռիսկերը գնահատող աշխատանքային խմբերի կամ մասնագիտական կոմիտեների աշխատանքներին մասնակցություն: Տեղեկատվական անվտանգության հարցերը` նախագծերի կազմման առավել վաղ փուլերում ներդնելու համար
- Բանկի բոլոր քաղաքականությունների և ընթացակարգերի համաձայնեցում`բոլոր մակարդակներում հաջող ներդրում ապահովելու համար
- Անձնակզմի կառավարման վարչության հետ սերտ համագործակցություն տեղեկատվական անվտանգության հարցերով և անձնակազմի ուսուցման և իրազերկվածության բարձրացման հարցերով
- Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի աուդիտն իրականացրած կազմակերպության հաշվետվությունների ուսումնասիրություն և արձանագրված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացում
- Տեղեկատվական անվտանգության ոլորտի օրենսդրական փոփոխությունների և տեխնիկական նորությունների մասին Բանկի ղեկավարությանը տեղեկատվության տրամադրում
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (մագիստրոսի կամ բակալավի աստիճան)՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ (նախընտրելի է՝ ցանցային անվտնգություն, համակարգչային ցանցեր), կիրառական մաթեմատիկա, մաթեմատիկա, ռադիոֆիզիկա, ֆիզիկա
- Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական համակարգերի և ցանցերի անվտանգության ոլորտում, որից առնվազն 5 տարին՝ բանկային համակարգում;
- Հիմնավոր գիտելիքներ՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում;
- Բանկային օրենսդրության և Բանկային գործի ընդհանուր իմացություն
- Համակարգչի խորացված իմացություն;
- Տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ Բանկային տեխնոլոգիաների տիրապետում;
- Հիմնավոր գիտելիքներ՝ Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի կառավարման ոլորտում,
- Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, նրա տարրերի ներդրման տիրապետում.
- Տեղեկատվական անվտանգության ոլորտում գործող ստանդարտների իմացություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել