Թափուր աշխատատեղեր
Կատարողական վարույթներով և սնանկության գործերով խնդրահարույց ակտիվների վերականգնման բաժնի գլխավոր մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
- ՀԿԱԾ հարուցված կատարողական վարույթների փաթեթների ուսումնասիրում, վերլուծություն՝ ստացված տեղեկությունների, որոշումների հիման վրա ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերից բխող, Բանկի շահերի ներկայացուցչություն
- սնանկ ճանաչելու և պահանջը գրանցելու մասին դիմումների կազմում և ներկայացում սնանկության դատարան, խնդրահարույց սնանկության գործերի փաթեթների, դատարանից ստացված (կայացված) դատական ակտերի ու գրությունների, սնանկության կառավարիչների կողմից ներկայացված գրությունների և այլ փաստաթղթերի, դատավարական գործողությունների վերաբերյալ ստացված գրագրությունների ու տեղեկությունների ուսումնասիրում, վերլուծություն և դրանց հիման վրա ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերից բխող, Բանկի շահերի ներկայացուցչություն,
- սնանկության կամ հարկադիր աճուրդների մասնակցություն և գույքերի ձեռքբերում,
- իրավական փաստաթղթերի ուսումնասիրություն, վերլուծություն և եզրակացության կազմում, այդ թվում նաև դատավարական
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Սնանկության գործերով և/կամ կատարողական վարույթներով աշխատանքային գործունեության առնվազն 3 տարվա մասնագիտական գործունեության փորձ
- Բանկային համակարգում նշված ոլորտների հետ համատեղ աշխատանքային գործունեության փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Փաստաբան, հարկադիր կատարող, սնանկության կառավարչի արտոնագիր ունենալը կամ նշված ոլորտներում որևէ աշխատանքային փորձ ունենալը կդիտվի որպես առավելություն
- ՀՀ օրենսդրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի, «Հրապարակային սակարկաությունների մասին» ՀՀ օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի լավ իմացություն
- Գործավարության հիմունքների իմացություն
- Համացանց, համակարգչային հմտություններ, Ms Office-ի տիրապետում
- ՀԾ-Բանկ 4.0 համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում
- Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն
Վերջնաժամկետ՝ 25.04.2024թ.
Դիմել թափուր հաստիքի համար
Համապատասխան թափուր աշխատատեղ չգտնելու դեպքում կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@amiobank.am. էլ. փոստի հասցեին և մեր հավաքագրման մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ: Հետևե'ք մեզ նաև սոցիալական հարթակներում, որտեղ պարբերաբար թարմացվում է թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը:
Թարմացված է` 07.05.2024 13:47