Թափուր աշխատատեղեր
Կորպորատիվ բիզնեսի զարգացման բաժնի առաջատար մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
- Կորպորատիվ հաճախորդների համար նոր բանկային գործիքների ներդրման, ինչպես նաև կիրառվող բանկային գործիքների կատարելագործման (արդիականացման) գործընթացին մասնակցություն:
- ՀՀ ֆինանսական շուկայում Կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող բանկային գործիքակազմի վերլուծություն:
- Միջազգային ֆինանսական շուկայում Կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող բանկային գործիքակազմի վերլուծություն:
- Բանկի Կորպորատիվ բիզնեսի ընթացիկ գործունեության փաստացի ցուցանիշների վերլուծություն:
- Կորպորատիվ հաճախորդների հետ առկա փոխհարաբերությունների իրավիճակի ուսումնասիրություն և համապատասխան առաջարկությունների նախապատրաստում:
- Բանկի Կորպորատիվ հաճախորդների բազան, դինամիկան և սպասարկման ընթացիկ ցուցանիշների /ներառյալ բանկային գործիքների/ քանակական և որակական վերլուծություն:
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
- Մակրոտնտեսագիտության հիմունքների իմացություն.
- Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office, AS Bank համակարգ, Մալբրի, ՀԾ Բանկ համակարգ
- Մտքերը ձևակերպելու և շարադրելու գերազանց հմտություններ Վերլուծական մտածողություն
- Ստեղծարար և նորարար մտածողություն
- Վերլուծական մտածողություն
- Հայերենի գերազանց իմացություն
- Ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն
Վերջնաժամկետ՝ 22.05.2024թ.
Դիմել թափուր հաստիքի համար
Համապատասխան թափուր աշխատատեղ չգտնելու դեպքում կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@amiobank.am. էլ. փոստի հասցեին և մեր հավաքագրման մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ: Հետևե'ք մեզ նաև սոցիալական հարթակներում, որտեղ պարբերաբար թարմացվում է թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը:
Թարմացված է` 07.05.2024 13:47