ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Արագ դրամական փոխանցումներ

«МИГ» ակնթարթային փոխանցումներ

«МИГ» ակնթարթային փոխանցումներ հեռախոսահամարով ՌԴ ՖՈՐԱ-Բանկից և դեպի ՌԴ ՖՈՐԱ-Բանկ:

Փոխանցումների ստացում

Ռուսական ՖՈՐԱ-Բանկի մոբայլ հավելվածի օգտատերերն կարող են իրենց բջջային հեռախոսից ակնթարթորեն գումար փոխանցել ԱՄԻՕ Բանկ-ի հաճախորդների բանկային կամ քարտային հաշիվներին՝ նշելով միայն ստացող հաճախորդի հեռախոսահամարը:

ՌԴ-ից ակնթարթային դրամական փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է՝

  • ներբեռնել ռուսական ՖՈՐԱ-Բանկի բջջային հավելվածը,
  • ընտրել «МИГ փոխանցումներ դեպի Հայաստան»,
  • լրացնել ստացողի բջջային հեռախոսահամարը,
  • ընտրել ստացող բանկը՝ ԱՄԻՕ Բանկ, և հաշիվը, որից գանձվելու է փոխանցվող գումարը, մուտքագրել փոխանցվող գումարի չափը:

ԱՄԻՕ Բանկում փոխանցումն ստանալու համար հարկավոր է՝

  • ԱՄԻՕ Բանկում ունենալ բանկային կամ քարտային հաշիվ*
  • Բանկին տրամադրած բջջային հեռախոսահամարը լինի ԱՄԻՕ Բանկի հաճախորդի գործող հեռախոսահամարը
  • ՖՈՐԱ-Բանկից փոխանցում կատարողին պետք է տրամադրել ստացողի բջջային հեռախոսահամարը

Փոխանցումների ուղարկում

Դրամական ակնթարթային փոխանցում Հայաստանից Ռուսական ՖՈՐԱ-Բանկի հաճախորդի քարտին կամ բանկային հաշվին: Փոխանցում կատարելու համար բավական է միայն նշել ստացողի հեռախոսահամարը և գումարը ակնթարթորեն հասանելի կդառնա ստացողի համար: Ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ լինել ԱՄԻՕ Բանկի հաճախորդ, բավական է միայն մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Փոխանցման պայմաններն են՝

  • փոխանցման արժույթը՝ ՌԴ ռուբլի Հաճախորդի մոտ այլ արժույթի դեպքում փոխարկումը կատարվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից գործարքի պահին սահմանված ՌԴ ռուբլու վաճառքի փոխարժեքով:
  • ստացման արժույթը՝ ՌԴ ռուբլի*
  • միջնորդավճար՝ 1% (փոխանցվող գումարից), նվազագույնը 100, առավելագույնը 10,000 ՌԴ ռուբլի (գանձվում է համարժեք ՀՀ դրամ)
  • փոխանցման առավելագույն գումարը՝ 1 մլն ՌԴ ռուբլի (ամսական)
  • փոխանցման նվազագույն գումար՝ 100 ՌԴ ռուբլի
  • փոխանցող հաճախորդ՝ Ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ, Բանկի հաշվետեր կամ ոչ հաշվետեր
  • ստացող հաճախորդ՝ «ՖՈՐԱ-Բանկ» ԲԸ ֆիզիկական անձ հաճախորդ, ով ունի «ՖՈՐԱ ԲԱՆԿ» ԲԸ-ում բացված ՌԴ ռուբլով բանկային հաշիվ/քարտ
  • փոխանցման տևողություն՝ մինչև 5 րոպե
  • փոխանցման հետ կանչ և չեղարկում (վերադարձ)՝ հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ գործարքը չի անցել Բանկում վերջնական հաստատում: Փոխանցումը չի կարող չեղարկվել, եթե գումարն արդեն հաշվեգրվել է ստացողի քարտին/հաշվին:

«МИГ» փոխանցումներ կարող եք կատարել ցանկացած ժամանակ՝ 24/7 ռեժիմում, հանգստյան և տոն օրերին: Փոխանցումը հաշվեգրվում է Ստացողի հաշվեհամարին ակնթարթորեն:

*ԱՄԻՕ Բանկում ՌԴ ռուբլով հաշիվ չունենալու դեպքում՝ փոխանցման գումարն ավտոմատ փոխարկվում է հաճախորդի անունով գործող հաշվի արժույթի՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո:

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն, անհրաժեշտության դեպքում, «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։

    Թարմացված է` 08.05.2024 12:37

    +374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

    E-mail: info@amiobank.am

    Բջջային հավելված

    Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
    «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
    «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

    © 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
    ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
    ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

    fin infofsmadgffsmarca

    Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից