«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնում է «Նորագավիթ» մասնաճյուղի գործունեությունը
09.06.2023
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 26-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնելու է ՀՀ, ք. Երևան, Նորագավիթ 1-ին փ., 93/1 հասցեում գործող «Նորագավիթ» մասնաճյուղի գործունեությունը: «Նորագավիթ» մասնաճյուղի հաճախորդները կարող են շարունակել սպասարկվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ մոտակա «Արտաշիսյան» մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արտաշիսյան 84/2), ինչպես նաև Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում: Միաժամանակ հայտնում ենք, որ գրեթե բոլոր բանկային գործարքները հնարավոր է կատարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հեռավար սպասարկման այլընտրանքային ուղիներով՝ ABB Mobile հավելվածով, վճարային տերմինալներով, տեսազանգի ծառայության միջոցով՝ Skype համակարգում տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 592020, WhatsApp/Viber +37494 114488