ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է «ABB Google Pay» ակցիան
04.05.2023
Օրեր առաջ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց VISA քարտապանների շրջանում անցկացված «ABB Google Pay» ակցիան, ըստ որի Բանկի երեք հաճախորդները, ովքեր ակցիայի ժամկետում Google Pay-ին կցված իրենց VISA քարտերով իրականացրել էին առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ, արժանացան թանկարժեք նվերների
Samsung Galaxy S22 Ultra բջջային հեռախոս, Samsung Galaxy Watch 5 Pro ժամացույց և Samsung Galaxy Buds 2 Pro մոդելի անլար ականջակալ:
Google Pay վճարումների գործարկմանը նվիրված ակցիան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորացված, առավել ժամանակակից լուծումներով հարստացված բջջային հավելվածը, ինչպես նաև արագ և հուսալի վճարման մեթոդը հանրայնացնելու լրացուցիչ հնարավորություն էր:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է ընդլայնել հեռավար սպասարկման ծառայություններն՝ իր հաճախորդների համար պատրաստելով բազմաթիվ այլ հաճելի անակնկալներ:
Եթե դեռ չունեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտ, ապա շտապե΄ք դառնալ քարտապան` օգտվելով Բանկի և իր գործընկերների կողմից առաջարկվող բազմաթիվ առավելություններից:
Թարմացված է` 22.06.2023 21:34