ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

Հիփոթեքային վարկավորման նոր շահավետ առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ

31.03.2023

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ վճարված տոկոսների գումարի չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությամբ: «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ հետ կառուցապատման ծրագրի շրջանակում Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում բնակարան ձեռք բերել Երևանի էկոլոգիապես մաքուր համայնքներից մեկում՝ Ավան վարչական շրջանում: Աճառյան փողոց 37/1 հասցեում գտնվող, երկու մասնաշենքից բաղկացած մինչև 18 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրն ունենալու է ընդհանուր 2700 ք.մ. մակերեսով ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված գոտիներ, հագեցված է լինելու հասարակական ու գրասենյակային տարածքներով, ստորգետնյա կայանատեղիներով, ունենալու է նաև վերգետնա անվճար կայանատեղի, խաղահրապարակներ, ինչպես նաև ապահովվելու են ենթակառուցվածքային բոլոր հարմարավետությունները: Շենքերը լինելու են գազաֆիկացված՝ անհատական ջեռուցման համակարգերի հնարավորությամբ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է օգտվել հիփոթեքային վարկավորման հնարավորությունից և գնել նոր բնակարան վճարելով կանխավճար ձեռք բերվող անշարժ գույքի 10%-ի չափով: Վարկի տարեկան անվանական հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքը 13.9% է, իսկ փաստացի տոկոսադրույքը՝ 14.9% – 15.5% : Հիփոթեքային վարկը կարող է ձևակերպվել 5-150 մլն դրամի չափով, 1.5-20 տարի մարման ժամկետով: Բնակելի համալիրի կառուցման ավարտը նախատեսված է 2025թ. դեկտեմբերին: Անշարժ գույքի ընտրությունից և վարկի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ վարկի տրամադրման որոշումը կկայացվի 2 աշխատանքային օրվա ընթացքում: ՀՀ, ք. Երևան, Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոց 37/1 հասցեում նորակառույց բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ զանգահարելով կառուցապատող ընկերություն «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ +374 95 84 33 33:

Կառուցապատող «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ-ի կողմից գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկավորման ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ` այցելելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ պաշտոնական կայք-էջ՝ «Հիփոթեքային վարկեր»

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 31.05.2024 13:30

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից