ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է Բանկի Երևանի և Դիլիջանի Դրամարկղային կենտրոնների գործունեության համար տեխնիկական սարքավորումներ (թղթադրամի և մետաղադրամի իսկությունը ստուգող, տեսակավորող և հաշվող մեքենաներ, ջերմաեռակցող սարքեր) ձեռք բերելու մրցույթ`

02.02.2023

Մրցույթի պայմաններն են.

  1. Թղթադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն թղթադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները (և դիմերեսի, և դարձերեսի համար). 1.1 Թղթադրամների տեսանելի պատկերի և չափերի համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին, 1.2 Ուլտրամանուշակագույն լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ, 1.3 Ինֆրակարմիր լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ, 1.4 Մագնիսականություն։
  2. Պիտանի, կենղծ և հնամաշ/վնասված թղթադրամների որակում, առանձնացում, տեսակավորում:
  3. Հաշված և տեսակավորած թղթադրամների վերաբերյալ հաշվետվություններ ստանալու/տրամադրելու և արտահանելու հնարավորություն:
  4. Մետաղադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն մետաղադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները. 4.1 Մետաղադրամների չափերի (տրամագիծ և հաստություն) համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին/անվանական արժեք և նկարագիր /, 4.2 Համաձուլվածքի ստուգում (մագնիսականություն, էլեկտրահաղորդականություն): 4.3 Սարքերի հետագա սպասարկման, ծրագրային կարգաբերման/Բանկի կողմից սպասարկվող արժույթների, այդ թվում ՀՀ դրամի ճանաչման, իսկության ստուգման/մասին տեղեկատվություն:

Պահանջվող փաստաթղթեր.

• մրցույթի մասնակցության դիմում հայտ • «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը, • «Մրցութային հանձնաժողովին» գրառումը, • ՈՒղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը: Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Դրամական գործառնությունների վարչություն՝ +374-10-59-20-36 կամ +374-93-22-33-99 հեռախոսահամարներով:

Ձեռք բերման համար առաջարկվող տեխնիկական սարքավորումների մակնիշները և քանակը, որոնք համապատասխանում են պահանջվող պայմաններին:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 31.05.2024 13:30

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից