Առավելություններ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard պրեմիում քարտապանների համար
28.11.2022
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard Word Elite և Mastercard Platinum քարտապանները հնարավորություն ունեն անսահմանափակ անվճար օգտվելու աշխարհի ավելի քան 1,000 օդանավակայանների Lounge Key բիզնես սրահներից:Ձեզ սպասվում են հաճելի առաջարկներ օդանավակայանների ռեստորաններում, խանութներում և սպա սրահներում: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard Word Elite և Mastercard Platinum քարտապանները հնարավորություն ունեն օգտվելու նաև Fast Track ծառայությունից` շրջանցելով անձնագրային հսկողության և ավիացիոն անվտանգության զննման գոտում հերթերը Եվրոպայի ավելի քան 30 օդանավակայաններում:
Fast Track ծառայությունից օգտվելու համար.
- • Գրանցվեք Mastercard Travel Experiences հավելվածում կամ կայքում https://travelexperiences.mastercard.com/
- • Ընտրեք օդանավակայանը, ճանապարհորդների թիվը և սեղմեք «ամրագրել» կոճակը
- • Հավելվածում ստացեք QR կոդ՝ անվտանգության հսկողությունն անցնելու համար, կամ ավելացրեք QR կոդը հեռախոսի դրամապանակին:
- • Գնացեք Fast Track հատված և ներկայացրեք QR կոդը՝ մուտք ստանալու համար:
Օգտվե΄ք Ձեզ տրված առավելություններից: Առաջարկները գործում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։
Մանրամասների համար զանգահարեք +374 10 59 20 20
Թարմացված է` 26.06.2023 12:31