Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
03.05.2024
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2024 թվականի մայիսից մեկնարկելու է Ամիօ բանկի կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը՝ ներդրումային նոր և շահավետ հնարավորություններ առաջարկելով իր հաճախորդներին, հանրությանը և ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցներին: Առաջիկա 12 ամսվա ընթացքում բանկը հանդես է գալու ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերի մի քանի հրապարակային առաջարկներով: Ծրագրային ազդագիրն արդեն գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, այն կարելի է գտնել հետևյալ հղումով:
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով:
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Թարմացված է` 03.05.2024 12:07