«Կենտրոն» մասնաճյուղը ժամանակավոր կդադարեցնի գործունեությունը
13.02.2024
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղը 13.02.2024թ. ժամը 13:00-ից մինչև իր հիմնական տարածքի վերանորգման աշխատանքների ավարտը և վերաբացումը դադարեցնում է իր գործունեությունը (Ժամանակավոր գործունեության հասցե ՀՀ, ք. Երևան, Կիևյան 11Ա 64): Հիշեցնում ենք, որ հաճախորդներին նորարար և հարմարավետ պայմաններով ներկայանալու նպատակով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղում (ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի 20) բարեկարգման աշխատանքներ են իրականացվում։ «Կենտրոն» մասնաճյուղի հաճախորդները կարող են սպասարկվել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում, իսկ ոսկու գրավով վարկառուներն ու անհատական պահատուփերի ծառայություններից օգտված անձինք՝ Գլխամասային գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48): Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար և առաջարկում այդ ժամանակահատվածում հիմնական բանկային գործարքները կատարել Բանկի այլ մասնաճյուղերում կամ հեռավար հարթակներում՝ մասնավորապես AMIO Mobile Bank հավելվածի միջոցով, իսկ հարցերի դեպքում կարող եք զանագահարել Բանկի զանգերի կենտրոն՝ 010 592020 հեռախոսահամարով:
Թարմացված է` 13.02.2024 11:49