Ռազմավարական նպատակներին հասնելու ուղիները սահմանում ենք միասին
07.11.2023
Վերջերս ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարների նախաձեռնությամբ և անմիջական ներգրավվածությամբ կազմակերպվել էր Բանկի ռազմավարական զարգացմանը նվիրված աշխատաժողով, որի ընթացքում նախանշվել են զարգացման հիմնական ուղիները և մինչև տարեվերջ տարբեր ստորաբաժանումների առջև դրված նպատակները:
Հանդիպման սկզբում խոսվել է բանկի նոր արժեքների, տեսլականի, առաքելության և դրանցից բխող ռազմավարական նպատակների, ինչպես նաև բանկում ներդրվող կատարողականի կառավարման համակարգի մասին, որը կազմակերպչական զարգացման և ռազմավարական նպատակներին հասնելու հիմնաքարերից է: Կատարողականի կառավարման գործիքները հնարավորության կտան Բանկում ձևավորել աշխատանքի արդյունավետության շարունակական բարելավման մշակույթ և նպաստել բանկում իրականացվող փոփոխությունների արդյունավետ կառավարմանը:
Հանդիպման երկրորդ հատվածը նվիրված էր իրականացվող փոփոխությունների համատեքստում զարգացման նոր ուղիներ փնտրելուն և գաղափարներ գեներացնելուն: Բանկի ղեկավարներն առանձին խմբերում քննարկում էին բարելավման չորս գերակա ուղղությունները՝ թվային փոխակերպում, մշակութային վերափոխում, հաճախորդների փորձառություն և ներքին գործընթացների օպտիմալացում: Արդյունքում մշակվելու է գործողությունների պլան՝ ամենաառաջնային ու հետաքրքիր գաղափարները կյանքի կոչելու համար:
Ռազմավարական զարգացմանն ուղղված հանդիպումները Բանկում կրելու են շարունակական բնույթ՝ ընդգրկելով ավելի լայն շրջանակներ և նպաստելով դրական ու առողջ կազմակերպական մշակույթի ձևավորմանը, աշխատակիցների ներգրավվածության բարելավմանը, ինչպես նաև Բանկի կայուն զարգացմանը:
Թարմացված է` 07.12.2023 14:14