«Կենտրոն» մասնաճյուղը ժամանակավոր դադարեցնում է գործունեությունը

29.09.2023

Հաճախորդներին ժամանակակից և հարմարավետ լուծումներով ներկայանալու նպատակով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղում (ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի 20) մեկնարկելու են բարեկարգման աշխատանքներ։ 02.10.2023 թվականից «Կենտրոն» մասնաճյուղի հաճախորդները կարող են սպասարկվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում, իսկ ոսկու գրավով վարկառուներն ու անհատական պահատուփերի ծառայություններից օգտված անձինք՝ Գլխամասային գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48): Հայցում ենք մեր հաճախորդների ներողամտությունը հնարավոր անհարմարության համար` վստահեցնելով, որ Բանկի զարգացման նոր ռազմավարությունը միտված է բարձացնելու հաճախորդների սպասարկման հարմարավետությունը և սպասարկման որակը՝ ընդլայնելով մատուցվող թվային ծառայությունների շրջանակը։ Միաժամանակ հայտնում ենք, որ հիմնական բանկային գործարքները կարող եք շարունակել կատարել հեռավար հարթակներում՝ • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mobile Bank հավելվածի միջոցով, • Բանկի մասնաճյուղերում և մասնաճյուղերից դուրս տեղակայված վճարային տերմինալների միջոցով, • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վիդեոբանկ ծառայության միջոցով՝ Skype համակարգի միջոցով տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 04.12.2023 14:48