«Վանաձոր» մասնաճյուղի գործունեության վայրը ժամանակավորապես փոխվում է
19.09.2023
Հաճախորդներին ժամանակակից և հարմարավետ լուծումներով ներկայանալու նպատակով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղում (ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պող. 44) մեկնարկելու են բարեկարգման աշխատանքներ։ 25.09.2023 թվականից «Վանաձոր» մասնաճյուղը ժամանակավորապես իր ողջ ծառայությունների փաթեթով գործելու է ՀՀ, ք. Վանաձոր, Լուսավորիչի փող. 38/3՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ նախկին «Լոռի» մասնաճյուղում: Հայցում ենք մեր հաճախորդների ներողամտությունը հնարավոր անհարմարության համար` վստահեցնելով, որ Բանկի զարգացման նոր ռազմավարությունը միտված է բարձացնելու հաճախորդների սպասարկման հարմարավետությունը և սպասարկման որակը՝ ընդլայնելով մատուցվող թվային ծառայությունների շրջանակը։ Միաժամանակ հայտնում ենք, որ հիմնական բանկային գործարքները կարող եք շարունակել կատարել հեռավար հարթակներում՝ • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mobile Bank հավելվածի միջոցով, • Բանկի մասնաճյուղերում և մասնաճյուղերից դուրս տեղակայված վճարային տերմինալների միջոցով, • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վիդեոբանկ ծառայության միջոցով՝ Skype համակարգի միջոցով տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը:
Թարմացված է` 04.12.2023 14:48