Հրապարակային առաջարկ
10.10.2024
Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
«ԱՄԻՕ» ՓԲԸ 2024 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 06-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի 1 թողարկում` հետևյալ պայմաններով.
Դոլարային պարտատոմսեր - AMARBBB2IER2
- Արժեթղթի դաս՝ անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմս
- Արժեթղթի ձև՝ ոչ փաստաթղթային
- Արժեթղթի անվանական արժեք՝ 100 ԱՄՆ դոլար
- Արժեթղթերի քանակ՝ 50,000 հատ
- Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեք՝ 5,000,000 ԱՄՆ դոլար
- Շրջանառության ժամկետ՝ 30 ամիս
- Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 4.75%
- Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ եռամսյակային
- Տեղաբաշխող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
- Տեղաբաշխման սկիզբ՝ 16.10.2024թ.
- Տեղաբաշխման ավարտ՝ 06.12.2024թ.
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2024թ. ապրիլի 10-ի թիվ 1/124 Ա որոշմամբ: «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Ծրագրային ազդագրի լրացումը գրացվել է 31.05.2024 ՀՀ ԿԲ նախագահի թիվ 1/194 Ա որոշմամբ, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Ծրագրային ազդագրի լրացում 2-ը գրացվել է 05.08.2024 ՀՀ ԿԲ նախագահի 1/297 Ա որոշմամբ: Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտերը (հղում): Պարտատոմսերի ձեռքբերման համար վճարումը պետք է իրականացվի թողարկման նպատակով Բանկում բացված 11500236924369 (ԱՄՆ դոլարային պարտատոմսերի դեպքում) հաշվեհամարին: Ազդագրի, ազդագրի լրացումների, ինչպես նաև թողարկման վերջնական պայմանների և ձեռքբերման հայտերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են ստորև բերված հղումներով, իսկ տպագիր տարբերակը կարելի է ձեռք բերել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010, Երևան, Նալբանդյան 48):
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թարմացված է` 15.10.2024 10:31